Հունաստանում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ 17 տարեկանների աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանից մրցագորգ մտած հինգ ըմբիշներից միայն 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն ու 60 կգ քաշային Զավեն Մեժլումյանն են մնացել պայքարի մեջ:
Նրանք դեռ պետք է մասնակցեն սփոփիչ գոտեմարտի, որտեղ հաջողության հասնելու դեպքում միայն կարող են բրոնզե մեդալի համար գոտեմարտելու իրավունք նվաճել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ