Հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի, նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ, ԶԼՄ-ներին հայտնել է նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
Ի դեպ, Հրայր սարկավագ Հակոբյանը առաջին մարդն է այս գործով 16 կալանավորվածներից, որ ազատ է արձակվում։ Նա հունիսի 26-ին կալանավորվել էր երկու ամսով։
Դատախազության ներկայացրած գաղտնալսումներում սարկավագին վերագրվում են հետևյալ մտքերը․
«Հ. Հակոբյան (Հրայր սարկավագ)- Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից:
Կարդացեք նաև
Ի. Սարգսյան- Ցմահ կտան, եթե ողջ մնաս:
Հ. Հակոբյան- Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք:
Ի. Սարգսյան- Չգիտեմ»:
Հովսեփ Սարգսյանը հայտնել է, որ դատարան ներկայացված նյութերում որեւէ նման տվյալ առկա չի եղել, թե սարկավագը նման արտահայտություններ է արել։