Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունից խոստանում են՝ «Հայաստանի պատմություն» առարկայի դասագիրքը առցանց հասանելի կլինի առաջիկա օրերին

Հուլիս 29,2025 20:25

Aravot.am-ը գրել էր, որ թեեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ սեպտեմբերի 1-ից դպրոց է մտնելու Մասնակցային դպրոցի «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագիրքը, սակայն այն դեռեւս տեղադրված չէ Պաշարների շտեմարանում եւ ԴՇՀ (դասագրքերի շրջանառու հիմնադրամի) կայքում:

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց, թե ի վերջո ե՞րբ են պատրաստվում դասագիրքը տեղադրել առցանց հարթակում:

«9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» առարկայի դասագիրքն այժմ լրամշակման փուլում է գտնվում, որից հետո առաջիկա օրերին էլեկտրոնային տարբերակը   կհրապարակվի ԴՇՀ կայքում»,-փոխանցեցին գերատեսչության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031