Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում արտադրված դեղերն ու բժշկական սարքերը տարբեր երկրներում ապահովում են մրցակից դիրք. Դեսպան Սոբհանին` նախարար Ավանեսյանին

Հուլիս 29,2025 23:40

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների փոխգործակցությունն առողջապահության ոլորտում և նշել, որ միջազգային հարթակներում Իրանի գործընկերոջ հետ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլերով կյանքի են կոչվում:

Նախարարը հավելել է, որ իրանական արտադրության դեղերը, նաև բժշկական նշանակության ապրանքները,  հայկական շուկայում պահանջարկ ունեն և վերջին շրջանում դեղերի գրանցման ակտիվություն է դիտվում:

Կարևորելով երկկողմ հարաբերությունները` դեսպանը հայտնել է, որ պատրաստ են համագործակցել ինչպես դեղերի, համատեղ արտադրության, բժշկական սարքերի արտադրության ու արտահանման, այնպես էլ բուժօգնության կազմակերպման, փորձի փոխանակման ուղղություններով:

Դեսպան Սոբհանին նշել է, որ առողջապահության ոլորտում Իրանում արտադրված դեղերն ու բժշկական սարքերը տարբեր երկրներում ապահովում են մրցակից դիրք:

Կողմերը պայմանավորվել են համագործակցությունն ամրագրել իրավական դաշտում` առաջիկայում ստորագրելով երկու երկրների դեղերի փորձագիտական կենտրոնների միջև հուշագիր:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031