Դաժան ու ցավալի տգեղ իրականութիւնը
Հայաստանը այստեղ հասավ, որովհետեւ 35 տարի խնդիր չի տեսավ ու նույնիսկ նախընտրեց ռուսական կատարեալ ազդեցութեան տակ մնալ, քան թէ ազգային ինքնութիւնը կիսէ արեվմտահայ սփյուրքահայերուն հետ ու «Մենք հայերս եւ դուք սփյուռքահայերդ» արտահայտութիւնը միայն բերանի վարժութեան հետեվանքով նախադասութիւն չէ, այնտեղ կարտացոլուի շատ խոր ու լուրջ նման ոգի, ըմբռնում, կառչվածութիւն ու մտածելակերպ, մոտեցում ու վերաբերում, հաստատակամութիւն: Ու խիստ համառ Հայաստանը այստեղ հասավ վասն մի կարճատես տրամաբանութեան, որպեսզի հանկարծ control -փաթեթը մեր Հայերուս երկրին «վերահսկումը չանցնի սփյուրքահայերուն ձեռքը», հոգ չէ, թէ անոնք, երբ 10 միլիոն արտասահմանի արեվելահայ ու արեվմտահայ հայերը, եթէ ընդունինք լիակատար մեզի չափ երկրին տեր, մեր 2,5 միլիոն ներսի արեվելահայերը այլեւս ռուսական ազդեցութեան կըսեն հաջող, իրենց կողքին ունենալով 10 միլիոն հավելեալ քաղաքացի: Այսօր Հայաստանն արդեն կանգնած է թրքական ազդեցութեան դարաշրջան հասնելու եզրին, սակայն ավելի առաջնահերթ ու կարեվոր է, որ ոչ արտասահմանի արեվելահայ ու արեվմտահայ հայերուն առիթ տանք որոշման մաս կազմելու ու ոչ ալ ներսի արեվմտահայ հայրենադարձներուն: Որովհետեւ ներսի քաղաքական ուժերը համառորեն ու հաստատակամ որոշած էին ու տակավին կը մնան նույն քաղաքականութեան կիռարկումին հավատարիմ, որ երբեք հայրենադարձներուն առիթ չի տրուի իրենց կուսակցութիւններեն ներս որեւէ լուրջ դեր խաղալու, բացի ծափահարելէ ու առավելագույն պարագային հարցազրույց վարելէ, որպեսզի մնան լսողի դերին մեջ, միայն լսեն, բայց երբեք չարտահայտեն, հանկարծ չի բարձրանան միտինգներուն իրենց բեմերը, մեդիաեն զրկվեն, եթէ իրենք պիտի արտահայտեն, կարող են դառնալ հաղորդավար ու հարցազրույցներ վարել:
Ողջունելի է, երբ հարցեր տալ ու լսելով բավարարուին, հայրենադարձները ինչ գիտեն որ, իրենք՝ այս մեծամիտ տեղացին «մենք գիտենք, մենք բացատրենք, թող մեզ լսեն, թող հարցեր տան ու սորվին, բայց ԵՐԲԵՔ իրենց տեսակետները պետք չեն, մենք արդեն ամեն ինչ գիտենք»: Առավել եւս Հայաստանի մասնագիտական ոլորտներն ալ մնացին նույն ոգիով ու մտածելակերպով, գոռոզանալ, «մուննաթ գալ» հայրենադարձներուն, իրենց դռները փակ պահել, երեւակայել ու ձեւացնել, թէ իրենք «այնքան հառաջադեմ են ու մասնագիտացած», «ամենահասկացող ու գերազանց» ու կուտը կլեցնեն հայրենադարձներուն, թէ մենք խիստ հետամնաց ենք ու թույլ, ու գործ ունինք խիստ պահանջկոտ գերբնական Աստուածներու հետ, ու փախած ենք իրենց կաղապարուած քարակուսի-տափակ մոտեցումին, որ անկարող է ըմբռնել, թէ մենք տարբեր ենք, բայց ոչ նուազ:
Մենք ալ ունինք այլ գիտելիքներ, որոնք տեղական մասնագետներուն անծանոթ է, ինչպես որ իրենք ալ վստահաբար ունին այլ գիտելիքներ, որ մեզի համար նորութիւն է ու իրար գիտելիքները միացնելով՝ մեր մակարդակը կը կրկնապատակուի: Սակայն 8 տարի է՝ գացած եմ ու հարցեր լսած, որ տարբեր ոճի կը պատկանի ու մասնագետներն գեթ մեկ անգամ չեն մտածած, թէ շատ փոքր ատեն իրենց ոճը կարող ենք հայրենադարձներս «ատապտացիա» ըննել, տիրապետել ու հարմարուիլ, սակայն սա պիտի ենթադրէ ոչ կաղապարուած դոգմատիկ մոտեցում, այլ ճկուն ու լայնախոհ, ու շատ անգամ ալ հանկարծակի եկած եմ, որ այն, ինչ որ կուզեն համոզել, թէ են, անգամ չեն, սակայն կաշխատի հայու տիպիկ գոռոզութիւնը ու ինքնախաբէութիւնը. եթէ այդ ոլորտները հասկնային, թէ մենք ապահովելու ենք տեսականի ու բազմազանություն` Diversity, որմէ Հայաստանի մասնագիտական ոլորտները պիտի օգտուին ու Հայաստանը զարգանար: Հայաստանի այս մտածելակերպը պարտավոր էր վաղուց փոխուիլ:
Կարդացեք նաև
Տակավին բազմազանության արժեքէ չի կարողացանք այստեղ ըմբռնել, ու լիբանանահայը ինքզինք զգաց լիբանանցի ու սիրիահայը սուրիացի ու ոչ` հայաստանցի: Ու կենտրոններ գոյացան: Լիբանանահայերը շփուեցան միայն լիբանանահայերու, լիբանանցի ոչ հայերու հետ ու սիրիահայերը, ամերիկահայերը նույնպես, Ռուսաստանի հայերը՝ «Թէ մենք Ռուսաստան կապրեինք»: Ու հայը հայու հետ շփուելու ամեննեն կարճ ճանապարհը այն է, որ «կոլեկթիվներով» ամերիկահայը, լիբանանահայը, սուրիահայը ու տեղացի Հայաստանը իրար հետ ընկերաննան… Այսօր հայաստանցիներուն, լիբանանահայերուն, սուրիահայերուն հարց կու տամ, քանի ընկեր ունիք այլ երկիր ծնած ու մեծցած, պատասխանը հստակ է, շատերուն մոտ համարեայ թէ ոչ մեկ, սուրիահայերու մեծամասնութիւնը կաշխատին սուրիահայի մը հիմնած ճաշարան մը, լիբանանցին լիբանանցիի մոտ: Ճի՞շտ եմ, թէ՝ ոչ, պատասխանը բոլորս գիտենք, մենք մեզ չի խաբենք իրականութենեն:
Հայրենադարձները միայն կաշխատին դեպի դուրս կամ ալ երբեք չեն աշխատիր ու շատերը կը հեռանան ու շատերն արդեն հասած են ֆինանսական կործանման շեմին ու շատ մը հայրենադարձներ նույն տագնապին մեջ են: Ու, բնականաբար, ի տես այս բոլորին՝ նոր հայրենադարձներ չեն գար ու չեմ ալ մեղադրեր: Ու հարցազրույցներ կը վարեմ ու հարց կու տամ ընդդիմադիրներուն, թէ Սահմանադրական կաշկանդումներու ու սահմանափակումներու բերմամբ սփյուռքն անկարող է մասնակցիլ հայրենիքի կերտման որոշումներուն, ինչ է ձեր ծրագիրը այս ուղղութեամբ, ու կը դիմեն փաշինեանական դպրոցի դեմագոգիային` «Թէ բա հա իշխանութիւնը այսքան վնասեց սփյուռքի հետ կապերուն», ինչ որ շատ ճիշտ է, սակայն այդ կիսաճշմարտութիւն է, ուստի ոչ անկեղծ, ու կիսաճշմարտութիւնը սուտեն նուազ վատ չէ:
Որովհետեւ ընդդիմադիր կուսակցութիւներն ալ նույն կերպ վարուած են հայրենադարձերուն հետ: Քանի հայրենադարձ քաղաքական ուժ, քանի հայրենադարձ ունի իր ղեկավար կազմին մեջ, քանի հայրենադարձ բեմ հրավիրած է, քանիին եթեր տուած է, այն քաղաքական ուժերը, որոնք անգամ իրենց տեղացի երիտասարդներուն պատրաստ չէ տեղ տալ, երբ ունի իր ներքին մենաշնորհ ցուցակը: Սակայն Հայաստանի քաղաքական «ընդդիմադիր» հռչակած ուժերը ասպարեզ կը նետեն կարգախոսներ՝ «Սփյուռքի եւ Հայաստանի միացեալ ջանքերով կերտելու ենք» ու միասնութեան առաջին ակնկալիքը կը ներկայացնեն ֆինանսական օժանդակութեան դիմում խնդրանքով: Ու հետո՞յ, նախքան խոստանալը, թէ «այս բոլորը հնարավոր կըլլայ մեյ մը, որ ազգային իշխանութիւն ձեւավորուի»: Լավ, մինչեւ այդ թուականը ինչու չի սկսաք այն ինչեն, որ հնարավոր էր, բացուիլ ու առիթ տալ շատ մը հայրենադարձերու ու նաեւ շատ մը տեղացի Հայաստան ծնած արեվելահայերու, որ իրենք ալ դեր խաղան ձեր կուսակցութիւներուն մեջ: Ու դեր խաղալ չի նշանակեր, «արի լսի, համաձայնուի ու ծափահարի»: Ոչ պարոնայք, բոլորդ, թէ քաղաքական դաշտ ու թէ ալ մասնագիտական, դուք չեք կարող ոչ մեկ միասնական միաձուլում ապահովելու ջահակիր ներկայանալ, նախքան փոխեք ձեր վերաբերմունքը` attitude:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.07.2025