Իշխանություններն իրենց ցանկացած անհեթեթության համար ունիվերսալ արդարացում են գտել՝ «մեր դեմ հիբրիդային պատերազմ է իրականացվում»։ Նպատակը հասկանալի է․ «պատերազմում՝ ինչպես պատերազմում», այսինքն՝ եթե մեր դեմ պատերազմ է իրականացվում, դա իշխանություններին իրավունք է տալիս գործել պատերազմի ժամանակվա օրենքներով, պարզ ասած՝ ոտնահարել ցանկացած օրենք և առանց դատ ու դատաստանի ոչնչացնել ցանկացած բան։
Հիբրիդային պատերազմներ, ի դեպ, իրականացնում են գրեթե բոլոր երկրները բոլորի դեմ, ընդ որում՝ շատ վաղուց։ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմներ են վարել Երրորդ հանրապետության ստեղծման առաջին իսկ օրվանից, ընդ որում՝ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը։
…Քսան տարի շարունակ հենց դա էլ տեղի էր ունենում, բայց այդ ընթացքում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը չէր դադարում։ Եվ ի վերջո երկրորդ փուլում՝ 2018 թվականին, հաղթեց Արևմուտքը։ Նրանց հիմնական նպատակը, հասկանալի է, տարածաշրջանից ռուսների դուրսմղումն էր, ու քանի որ առաջին քայլն անպայմանորեն պիտի լիներ հայկական Արցախի վերացումը՝ Արևմուտքին պետք էր Հայաստանում գտնել և իշխանության բերել մեկին, ով առանց տատանվելու կգնա դրան։ «Գործիքը» գտնվեց, բարեհաջող հասցվեց իշխանության, բայց 2020-ի սեպտեմբերին սկսված բուն օպերացիան կիսատ մնաց՝ ռուսները դեռ մի բան էլ ընդլայնեցին իրենց ներկայությունը տարածաշրջանում (խաղաղապահներ մտցրեցին Արցախ)։ Եվ այնուամենայնիվ «գործիքը» շարունակեց իր առաքելությունը․ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, մատը մատին չխփեց հայաթափումը կանխելու համար (ինչից հետո, հասկանալի է, ռուսները հեռացան այնտեղից), հետո էլ հայտարարեց, թե Արցախը թոկ էր Հայաստանի ինքնիշխանության վզին։
Մեր դեմ իրականացվող հիբրիդային պատերազմը, հասկանալի է, այդքանով չավարտվեց, որովհետև ոչ Արևմուտքն է հասել իր վերջնական նպատակին՝ ռուսներին տարածաշրջանից դուրս մղելուն, ոչ էլ ռուսներն են հանձնվել։ Հաջորդ փուլում Սյունիքի հարցն է, ընդ որում՝ միայն մեզ համար է դա Սյունիքի հարց, իրենց համար դա «միջին միջանցքի» հարց է՝ բացվո՞ւմ է, թե՞ չի բացվում։ Ռուսաստանը, իհարկե, բացահայտորեն կամ հիբրիդային գործիքակազմով ամեն ինչ անում է, որ դա չբացվի, իսկ Արևմուտքն իր հիմնական «գործիքով» փորձում է բացել այդ միջանցքը՝ վերացնելով բոլոր պոտենցիալ խոչընդոտներն ու դիմադրության օջախները։ Իսկ Հայաստանում տեղի ունեցող «ներքաղաքական գործընթացներն» ընդամենը մեր տարածքում Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող հիբրիդային պատերազմի «վերջրյա» դրսևորումներն են։
Կարդացեք նաև
Զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, փաստացի լինելով մեր տարածքում և մեր դեմ իրականացվող հիբրիդային պատերազմում կողմերից մեկի հիմնական գործիքը, ինքն է «ահազանգում», թե մեր դեմ հիբրիդային պատերազմ է իրականացվում։
Մարկ Նշանյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում