Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական շահագործման ձեւերը Հայաստանում ամենատարածվածներից են

Հուլիս 30,2025 13:24

«Հուլիսի 30-ը համարվում է Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օր: Եվ այս խորհրդանշական օրն էլ մեկնարկում է «Կապույտ սիրտ» արշավը:

Անի Թաթոյան

«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության՝ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ Անի Թաթոյանը: Նա ներկայացրեց, որ նախարարությունը տարբեր գործընկերների հետ սկսում է հինգամսյա իրազեկման արշավ թրաֆիքինգի կանխարգելման թեմայով:

Արզուման Հարությունյան

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանի խոսքով, իրազեկման աշխատանքներն իրականացվում են ոչ միայն խոցելի խմբերի, այլ երիտասարդության շրջանում: Նա նշեց, որ իրենց առաջ խնդիր են դրել թրաֆիքինգի իրազեկման եւ կանխարգելման աշխատանքները տեղափոխել նաեւ ինտերնետ հարթակ, որովհետեւ մարդիկ առանձնացել են հասարակությունից եւ իրենց աշխատանքներն արդեն կազմակերպում են ինտերնետ միջավայրում, որտեղ էլ կարող են բախվել հնարավոր վտանգների:

Տիգրան Կիրակոսյան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը ներկայացրեց վերջին 5 տարիների տվյալները:

«2020թ հանրապետությունում գրանցված թրաֆիքինգի դեպքերը 10-ն են եղել, որոնցից մեկը՝ սեռական շահագործման դեպք էր: 2021թ. 16 քրեական գործ է հարուցված եղել, 7-ը՝ աշխատանքային, 9-ը սեռական շահագործման մասին: 2022թ. 8 քրեական գործ է հարուցվել, 8-ը՝ սեռական եւ նույնքան էլ աշխատանքային շահագործման համար:

2023թ 27 քրեական վարույթ է նախաձեռնվել, 4-ը՝ սեռական, 23-ը՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ:

2024թ 38 քրեական վարույթ է եղել, որոնցից 20-ը սեռական, 18-ը աշխատանքային շահագործման վերաբերյալ: Նաեւ 2025թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ 22 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնցից 15-ը սեռական շահագործման վերաբերյալ, 7-ը՝ աշխատանքային»,-հայտնեց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում առավել շատ տարածված թրաֆիքինգի տեսակներից են հարկադիր կամ պարտադիր աշխատանքները, ինչպես նաեւ սեռական շահագործման ձեւերը:

Մանրամասն տեսանյութում՝ քիչ անց:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031