Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցուն նվիրաբերված շենքը անթույլատրելի վնասվածքներ եւ ձեւախեղումներ չունի

Հուլիս 30,2025 14:48

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Արարատի մարզի Արարատ համայնքում գտնվող նախկին կինոթատրոնի շենքը եւ տարածքը, որ ժամանակին նվիրաբերվել էին Մայր Աթոռին, ներկայումս անմխիթար վիճակում են, շենքը քանդման ենթակա է, քանի որ ունի լուրջ կառուցվածքային խնդիրներ, փորձ էր արվել ստվեր գցել Մասյացոտնի թեմի վրա։

Aravot.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված պատասխանը՝ Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի նամակին, որտեղ մասնավորապես ասվում է, որ 2021թ դեկտեմբերի 22-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից կատարվել է Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող կինոթատրոնի շենքի հետազոտություն, ներկայացվել է տեղեկանք շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ։

Տեղեկանքում նշվում է, որ շենքի ինչպես կրող,  այնպես էլ ոչ կրող կոնստրուկցիաների անթույլատրելի վնասվածքներ եւ ձեւախեղումներ չկան, դրանց տեխնիկական վիճակը բավարար է, արտաքին դինամիկ ազդեցությունների բացակայության դեպքում շենքի փլուզման վտանգ չկա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031