«Եթե մարդ-քաղաքացին իրեն չի զգում համանքի մասնիկը, չի տեսնում իրեն համայնքի զարգացման պրոցեսում` նույն ալիքի վրա, տարրական հարցերում գուցե գիտակցված, գուցե ոչ քայլեր կատարում է ոչ թե հանուն , այլ ընդդեմ համայնքի, եթե պատրաստ չէ իր բաժին մինիմալ պարտականությունը որպես բնակիչ կատարելու, ուրեմն անգամ լավագույն քաղաքապետը, լավագույն քաղաքային իշխանությունը , լավագույն համատիրությունը, լավագույն կոմունալ ծառայությունն ու ծառայողն անզոր են։
Հրազդանի Միկրոշրջանի ներքևի թաղամասի միայն մեկ հատվածի աղբարկղերն են, բայց միևնույն է, կան մարդիկ, որ աղբը գետնին են գցում … ինչո՞ւ, լավ։ Դրանով ի՞նչ եք ուզում ապացուցել և ում։ Հավանաբար անսահման կարոտով ու թախիծով եք հիշում նախկին կարած֊կարկատած ժեշտից աղբարկղերը, որ ոնց տոպրակը դնեիք մի ծակից ընկնելու էր։ Էդ հարցում ցավոք մենք ենք անզոր, հրաժարվել ենք դրանցից ընդմիշտ։ Փոխարենը սա ենք առաջարկում ձեզ։
Ի դեպ, կոմունալ բաժնի աշխատակիցներից լավը չի ոչ ոք, ոչ էլ այս կնոջից, որը ձեռնոցները դրած որոշ մարդկանց անպատասխանատու հետևանքներից է մաքրում միջավայրը։
Դուք պարտավոր չեք սիրել իշխանություններին, պաշտոնյաներին, բայց պարտավոր եք սիրել ձեր հայրենիքն ու պետությունը։ Ի դեպ, դրանք սկսվում են ձեր բակից, ձեր դռնից։
Կարդացեք նաև
Այս աղբամաններն են ձեր վճարած հարկերից են գնվում, մեզ չեք ափսոսում, ձեր գումարն ափսոսեք»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան
Քաղաքացիական պայմանագիր