Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյանը և Գերմանիայի դեսպանը անդրադարձել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին

Հուլիս 30,2025 16:13

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը:

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ եւ դինամիկ ընթացք:

Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը: Դեսպանը հույս է հայտնել, որ սեպտեմբերին իր երկրի նորընտիր խորհրդարանում կձեւավորվի Գերմանիա-Հայաստան բարեկամական նոր խումբ: Այս համատեքստում կարեւորվել են նաեւ խորհրդարանների միջեւ փոխայցերը:

Հանդիպման մասնակիցները խոսել են տնտեսական, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի մասին: Անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին:

Դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը` աջակցելու երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031