Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն շարունակաբար բարեփոխելու է սպառողների շահերի պաշտպանության համակարգը». նոր կարգավորումներ են սահմանվել

Հուլիս 30,2025 16:01

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հերթական քննարկումը՝  սպառողների շահերը խախտող գործելակերպի վերաբերյալ նոր օրենսդրական փոփոխությունները տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են բիզնեսի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, էկոնոմիկայի նախարարության և հանձնաժողովի պատասխանատու պաշտոնյաներ։

ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանն ընդգծել է, որ նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից և բխում են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներից՝ ուղղված ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության  զարգացած համակարգի ստեղծմանը։

«Իրականացված փոփոխություններն այս շարքում առաջինն են, բայց ոչ վերջինը։  Ստանձնած բարեփոխումներին համահունչ Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար բարեփոխելու է սպառողների շահերի պաշտպանության համակարգը, ինչը ենթադրում է շարունակական համատեղ աշխատանք բիզնեսի հետ՝ եվրոպական լավագույն փորձին մոտարկված շուկա և լավ պաշտպանված սպառող ունենալու նպատակով»,- հավելել է ՄՊՀ անդամը։

ՄՊՀ ներկայացուցիչները տնտեսավարողներին ներկայացրել են անարդար առևտրային գործելակերպի, ինչպես նաև  միանալու պայմանագրերի  վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումները։

Ըստ այդմ՝ անարդար առևտրային գործելակերպը կարող է դրսևորվել մոլորեցման կամ ագրեսիվ վարքագծի միջոցով։ Օրինակ՝ թյուր տպավորություն ստեղծելով, որ ապրանքը հասանելի է լինելու խիստ սահմանափակ ժամանակահատվածով և եթե սպառողը չհասցնի գնում կատարել այդ  ժամկետում, ապա կզրկվի շահավետ գնում կատարելու հնարավորությունից կամ հայտարարելով, թե տնտեսավարողը պատրաստվում է դադարեցնել  ձեռնարկատիրական գործունեությունը կամ տեղափոխվելու է այլ տարածք և այդ առթիվ զեղչեր է կիրառում՝ սպառողների մոտ տպավորություն ստեղծելով, որ ինքնարժեքից ցածր գնով ապրանքներ կարող են ձեռք բերել, երբ իրականում այդպես չէ։

Ագրեսիվ վարքագիծ կհամարվի  առանց սպառողի համաձայնության վերջինիս տուն անհատական այցելություններ կատարելը կամ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ապրանքի ձեռքբերմանն ուղղված շարունակական և անցանկալի առաջարկներ անելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ:

Սպառողների շահերը խախտող գործելակերպի մյուս դրսևորումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031