Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը կարևորել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակության այցը Հայաստան՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից

Հուլիս 30,2025 16:09

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը:

Ա.Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից՝ մատնանշելով հնարավոր համագործակցության ուղիները՝ սկսած առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից ու էներգետիկ ոլորտի բազմազանեցումից մինչև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցություն:

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և վերահաստատել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունն ու ջանքերը:

Հարց ու պատասխանի ընթացքում Ա.Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդգծել դրա կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական զարգացմանը նպաստող գործոն:

ՀՀ ԱԽ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Չեմ մտաբերում գեթ մի օրինակ հուդայա-հայ պատմությունից, որը ներեր ‘Save Armenia’ անվանումը: Չմոռանանք 20-րդ դարի սկզբին, Ալեքսանդր Հելպլանդի (ավելի հայտնի է որպես Պարվուս, Իզրաիլ Լազարևիչ Գելֆանդ) որոշիչ ազդեցությունը երիտթուրքերի պարագլուխների վրա: Չմոռանանք 44-օրյայում Իսրաելի դրոնների ակտիվ մասնակցությունը` մեր ջահելներին հասնելու ու սպանելու գործում: Չմոռանանք այս օրեին կատարվող Պաղեստինցիների վտարումը կամ ոչնչացումը հանուն resort-ների ստեղծմանը Միջերկրականի ափին: 
    Չողջունենք այս ալիանսը Հայաստանում: Մեզ Հուդա՞ն պիտի փրկի: Ո՞վ է կոչ սփրել որ Հայաստանը պետք է փրկել: Ո՞ւմից:

    Պաղեստինում կատարվողը կասկած է ծնում, որ հուդայա-… ալիանսի գալու նպատակը պարզելն է թե երբ կարելի կլինի էժան գնով տեր դառնալ Ջերմուկի, Սյունիքի, Սևանի և այլ դրախտավայրերի: Արցախի էթնիկ դատարկման ավելի խայտառակ կրկնումը Գազայում տեղ է տալիծ այս կասկածին` բլոկադայով հասցնել մահվան շեմին, հետո ներկայանալ որպես փրկիչ ու չնչին գնով տիրանալ սքանչելիին (հիշենք Մոդելիանիի դեպքը, օրինակ): Հուդայա-քրիստոնեական ալիանսը ունի միայն մեկ նպատակ` Իսրաելի շահը ամենից բարձր` նման իրավիճակ է արդեն ԱՄՆ-ում` Իսրաելի շահը ամենից բարձր մի մեծ քրիստոնեական ճյուղի համար:
    Իսկ ամենա տագնապալին իրենց հոգևոր առաջնորդ Հովարդ Մ. Զախարի սուտ հայտարարածն է` ‘America quite literally kept an entire Armenian nation alive after the Armenian genocide by the Ottoman Empire’: Այ թե պատմության աղավաղում:
    Էլի հարցեր.
    Կա՞ հայ մարդ (այլ քան քպական) ով կպատկերացնի, որ Հուդան պիտի լինի Հայաստանի փրկիչը:
    Ի՞նչից կան ումի՞ց են փրկելու Հայաստանը: Չէ որ 7 տարի է և կուշտ ենք և ուրախ:
    Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, բուդդա-քրիստոտեական ալիանս, որը հավակնում է փրկելու Ֆրանսիան, կամ հուդայա-իսլամական ալիանս, որը փրկում է Ազրբժանը…Կամ, վերջապես իսլամա-քրիստոնեական ալիանս, որը անվանվում է ‘փրկիր ԱՄՆ’: Կամայական երկիր ինքն իրեն է փրկում:
    ՀՀ իշխանությունը գիտակցում է որ ձախողել է ՀՀ գոյատևելը և փրկի՞չ է որոնում: Փրկությունը արտապատվիրե՞լ է հուդային:
    7 տարի թաքուն էին պահում: Անվե՞րջ պիտի փրկելու ենթակա պահեն, հուդայա-քրիստոնեական ալիաանսները հայերին:
    Ո՞րն է նպատակը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031