Aravot.am-ի հետ զրույցում ճանաչված պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվի Էջմիածնի կենտրոնական հրապարակում հավաք անցկացնելու ու Վեհարանը կաթողիկոսից «ազատագրելու» իր մտադրությունից։
«Այս մարդկանցից ամեն ինչ սպասելի է ու ասել, որ ողջախոհություն կցուցաբերեն, չէ։ Ողջախոհության մասին խոսել Նիկոլ Փաշինյան անուն-ազգանուն ունեցող մարդու առումով, լուրջ չէ։
Կփորձի հավաքել մի 3000-4000 հոգի մարդ, Էջմիածնի հրապարակը պատահական չի ընտրել․ փոքր հրապարակ է, 3000-4000 հոգով կարելի է մարդաշատություն ստանալ, կկանգնի, պոպուլիստական ինչ-որ ելույթներ կունենա։
Կարծում եմ՝ այն, ինչը մտածել է, ավելի շատ հոգեբանական գրոհ է, աշխարհի կոմպրոմատներն այսօր հանի, լցնի կաթողիկոսի, Սրբազանների վերաբերյալ, հայ ժողովրդի մոտ էմոցիոնալ ոչ մի բան չի փոխվելու, խոսքս մեծամասնության մասին է։
Կարդացեք նաև
Այն փոքր էլեկտորատը, որ ինքն ունի, որ ինչ ասում է, հետևից կրկնում է, հիմա էդ մարդկանց ռացիոնալ դաշտ բերել կամ տրամաբանության դաշտ բերել, անիմաստ է․ 7 տարվա ընթացքում, եթե այդ մարդիկ չեն եկել տրամաբանության դաշտ, ինչի մասին է խոսքը։
Կներեք, ՀԷՑ-ը ձեզ զանգե՞լ է էսօր, հասկանո՞ւմ եք՝ ինչ խնդալու բան է, երբ որ մարդ կա, որը կանգնում ու ասում է՝ ինձ էսօր ՀԷՑ-ից զանգել ու ասում էին՝ ինչ խնդիր ունեք, ինչ՝ չէ, հարց է առաջանում, ախպեր, էդ ո՞նց է լինում, որ ՀԷՑ-ը մենակ ձեզ է զանգում։
Մեզ չի զանգում ՀԷՑ-ը, նեղված եմ մի տեսակ, էնպես չէ, երբ որ Դավիթ Ղազինյանն էր, զանգում էին, բայց հիմա էս ինչ քաղաքական նպատակահարամարությունից ելնելով՝ մեկին զանգում են, մյուսին չեն զանգում։
Այնպես որ Նիկոլ Փաշինյանը կարող է հավաքել, գնալ այդ հրապարակ, կարող է միտինգ անել, տարբերակ չունի, աշխարհի ամենավատ կոմպրոմատներն ունենա ու հանի, լցնի դաշտ, իմ վերաբերմունքը թե՛ եկեղեցու, թե՛ Վեհափառի և թե՛ Սրբազանների հանդեպ չի փոխվելու, չի փոխվել այնպես, ինչպես չի փոխվելու վերաբերմունքս իր հանդեպ, որովհետև այն, ինչ ինքն արել է համայն հայության հետ․․․
Մի շատ կարևոր բան կա․ այս մարդը ելնում, հայտարարում է, որ ինքն աշխարհի բոլոր հայերի վարչապետը չէ, իսկ կաթողիկոսը համայն հայությանն է՝ Ամենայն Հայոց է ու Ամենայն Հայոց կաթողիկոսը երբեք չի կանգել ու ասել, որ Կիլիկիայի թեմի հետ կապ չունի,Պոլսի թեմի հետ կապ չունի, Ամերիկայի, Ավստրալիայի թեմերի հետ կապ չունի, ինքն Ամենայն Հայոց կաթողիկոսն է։
Ամենայն հայության մեծամասնության համար աշխարհի կոմպրոմատներն էլ ցույց տա, ունենալու է զրո ազդեցություն, որովհետև հայությունը տեսել է իր ստախոսությունը, կեղծիքը, մանիպուլյացիան ու թրքահաճո դավադրապաշտական գործողությունները։ Երբ որ նժարի վրա դրվի երկու հազարամյա ինստիտուտը, որի գլխավորագույն խնդիրը եղել է հայապահապանությունը, հայոց լեզուն, մշակույթը սերնդեսերունդ փոխանցելը, և այն ժամանակ, երբ որ մենք պետականություն չենք ունեցել, պետության կառավարման ֆունկցիա վերցնելը, որպեսզի հոտը չմոլորվի։
Սուլթաններ են փշրվել էդ համակարգի դիմաց, մոնղոլ-թաթարներ չեն մտել այդտեղ, ռուսական կայսրությունը չկարողացավ ոչնչացնել մեր եկեղեցին, բոլշևիկները 75 տարվա ընթացքում, եթե համարենք որ բոլշևիկներից սկսվել է, հետո կոմունիզմ, սոցիալիզմ, 75 տարվա ընթացքում այդքան հայկական եկեղեցի չի քանդվել, ինչքան Նիկոլ Փաշինյանի պատճառով վերջին հինգ տարվա ընթացքում։
Ըստ այդմ, ուզելու է վնաս տալ մեր եկեղեցուն, իհարկե, որովհետև մեր եկեղեցին վերջին հենասյունն է, որը կոտրելուց հետո ինքը էլի հերթական անգամ վերադառնալու է արտաքին խաղացողների մոտ ընկալելիության դաշտ, այսինքն՝ ցույց տալու, որ ես դեռևս ուժեղ եմ և իմ վրա կարելի է «ստավկա» անել ապագա ընտրություններում։
Իրեն եկեղեցու կոտրելը դրա համար է պետք, որպեսզի դրսում իրեն դարձյալ ուժեղ ընկալեն, վերջը էդ վարկանիշները իրենք էլ, չէ՞ ստանում», -ասում է Ռուբեն Մխիթարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ