Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի. դատարանը որոշում է կայացրել

Հուլիս 30,2025 17:09

Սամվել Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի. 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի (ընդ որում՝ Արտակ Կարապետյանը Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է) կողմից կայացված որոշման դեմ ներկայացված Հատուկ վերանայման բողոքը բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Սամվել Կարապետյանի իրավունքի խախտման փաստը։

Ինչով հստակ փաստվում է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար ի սկզբանե բացակայել են բավարար փաստական հիմքերը, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանի բնակարանում կատարված խուզարկությունը կրել է բացահայտ ապօրինի բնույթ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031