Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը աֆրիկյան երկրների, այդ թվում՝ Եթովպիայի հետ. Պապոյանը՝ նախարար Սելամավիտ Կասսային

Հուլիս 30,2025 17:17

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադիս Աբեբայում հանդիպել է Եթովպիայի զբոսաշրջության նախարար Սելամավիտ Կասսայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են մշակութային զբոսաշրջության, բնական ժառանգության պահպանման և զբոսաշրջային հոսքերի խթանման ուղղություններով համագործակցությունը։

Նախարար Պապոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Աֆրիկյան մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Եթովպիայի հետ՝ զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը և դիտարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031