Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել է Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների ակտիվացման հանգամանքը 

Հուլիս 30,2025 18:15

Հուլիսի 29-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Մինա-Լիինա Լինդի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին շրջանում Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների ակտիվացման հանգամանքը  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ կիբերանվտանգության, էներգետիկ անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտներում հետագա համագործակցության խորացման հեռանկարները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանի կառավարության կողմից իրականացվող գործողությունները, մտքեր են փոխանակվել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի վերաբերյալ:

Շեշտվել է նաև Հայաստանի ու Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափով հետագա երկխոսության կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ: Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկան:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031