Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային միջնորդագիր է ներկայացվել` փոխելու կալանավորված Ստեփան Սամվելյանի խափանման միջոցը

Հուլիս 30,2025 19:33

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է հայտնվել վերջերս կալանավորված անձ Ստեփան Սամվելյանը, ում առաջադրված է մեղադրանք չկատարված սպանության և քննադատողական դատողությունների համար։

Ստեփան Սամվելյանը ծայրահեղ ծանր առողջական վիճակում է․ տարել է սրտամկանի ինֆարկտ, և ցայժմ լիովին չի ապաքինվել։ Չնայած փաստաթղթերով վկայված առողջական ծանր խնդիրներին, հիվանդանոցից նոր դուրս գրված, նրան կալանավորել են՝ անտեսելով բժշկական բոլոր ցուցումներն ու կյանքին սպառնացող ուղղակի վտանգը։

Ստիպված ենք խոր մտահոգությամբ արձանագրել, որ ՀՀ գործող իշխանությունները, դատարաններն ու իրավապահ մարմինները հետևողականորեն շարունակում են անբացատրելի անտարբերություն ցուցաբերել ազատազրկման մեջ գտնվողների՝ հատկապես առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։

Անտանելի շոգ պայմաններում (40°C-ից բարձր) առողջական լուրջ խնդիրներով մարդկանց պահելը քրեակատարողական հիմնարկներում՝ առանց նվազագույն ընդունելի պայմանների ապահովման, չի կարող որակվել այլ կերպ, քան՝ անմարդկային վերաբերմունք, խոշտանգում։

Պաշտոնական վիճակագրությունն արդեն արձանագրում է, որ վերջին տարիներին գրանցվել է քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի կտրուկ աճ։

Այս համապատկերում Ստեփան Սամվելյանի կալանավորումը մեզ բոլորիս հիշեցնում է Արմեն Գրիգորյանի մահվան ողբերգական դեպքը, նա ևս ուներ առողջական լուրջ խնդիրներ, սակայն, համապատասխան պետական մարմինների անտարբերության հետևանքով դատական նիստի ժամանակ մահացավ։

Մենք՝ որպես հասարակության պատասխանատու անդամներ, պետք է բարձրաձայնենք և պահանջենք, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կիրառվող խափանման միջոցները համապատասխանեն իրավական նորմերին, որոնց հիմքը մարդասիրությունն է, այլ ոչ թե մարդատյաց քաղաքականությունը․ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի իրավունքը պետք է խստորեն պաշտպանվի։

Կոչ ենք անում իրավապաշտպան կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու կառույցներին՝ ձայն բարձրացնել կանխելու հերթական ողբերգությունը՝ միջնորդելով փոխել Ստեփան Սամվելյանի խափանման միջոցը։

 

Արամ Սարգսյան, Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր,

Հրանտ Բագրատյան, ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր,

Գառնիկ Դանիելյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Անժելա Թովմասյան, «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր

Նարինե Դիլբարյան ՀԴԿ փոխնախագահ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,

Արթուր Մուրադյան ԱԻՆ պահեստազորի գնդապետ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,

Ժասմինա Ղևոնդյան «Ներուժ» ՀԿ նախագահ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ

Արթուր Մուսայելյան «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,

Խաչատուր Մարոզյան «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ,

Աննա Այվազյան Արցախի Հանրապետության «ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ» փոխնախագահ

Էդուարդ Փոլադով «Ադրբեջանից բռնագաղթվածների Միության» նախագահ

Անաստաս Իսրայելյան «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԿ նախագահ։

Արզիկ Մխիթարյան հոգեբանական գիտությունների դոկտոր֊ պրոֆեսոր

Լավրենտ Ղալայան Արցախի ժողովրդական նկարիչ

Յուրա Հովհաննիսյան Արցախի Հանրապետության ժողովրդական քանդակագործ

Մելսիդա Հակունց «Հայ Արվեստի տուն» ՀԿ նախագահ

Մարի Բարսեղյան-Խանջյան պատմական գիտությունների թեկնածու

Վահրամ Ղահրամանյան Արցախահայության իրավունքների պաշտպանության խորհրդի համակարգող

Սիրվարդ Մարգարյան «Արցախից Արցախ տեղեկատվական, վերլուծական, հետաքննական, իրավապաշտպան կենտրոնի» նախագահ

Կարմեն Ավետիսյան ԱՀ «ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ» նախագահ

Լեոնիդ Հարությունյան ԱՀ Ժողովրդական արտիստ

Զոյա Ջուլհակյան «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ

Ալեքսանդր Մելքումյան լրագրող

Գոհար Հակոբյան, լրագրող

Անի Գևորգյան, լրագրող

Ռուզան Ստեփանյան, լրագրող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031