Դիրիժոր Վահե Բեգոյանն այն կարծիքին է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի ծրագիրը Հայ Առաքելական եկեղեցու հետ ոչ մի կապ չունի:
«Սա Հայ Առաքելական եկեղեցու վերափոխման՝ մուտացիայի ծրագիր է, ինչի հետևանքով ընդամենը կառաջանա նոր աղանդ, և Հայ Առաքելական եկեղեցուն դրանից ոչինչ չի լինի: Անգամ եթե Հայ Առաքելական եկեղեցուց բռնագանձեն Հայաստանում նրան պատկանող ամբողջական գույքը, դա էլի Հայ Առաքելական եկեղեցու վերացում չի նշանակում: Նա կարող է Վեհարանը գրավել, կարող է Մայր Աթոռը գրավել, իր մանկուրտ ենիչերիները կարող են մտնել՝ այնտեղից հոգևորականներին հանել, հետո դա կարող է տալ թուրքերին՝ այնտեղ նամազ անեն, բայց դա չի բերելու Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացման: Ինքը ո՞վ է, որ եկեղեցում նշանակումներ անի: Այդպես մեկ էլ Ալիևը եպիսկոպոսներ է նշանակում Դադիվանքում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա նշեց, որ Ազգային եկեղեցական ժողովը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Կաթողիկոս ընտրելու անհրաժեշտություն է լինում:
Դիտարկմանը՝ Փաշինյանն այլ ծրագիր ունի, չի ուզում Ազգային եկեղեցական ժողովի գումարում, նա արձագանքեց. «Ինքը ո՞վ է, որ ուզի կամ չուզի: Ինքն ամենաշատը կարող է ասել՝ ես ստեղծում եմ Հայաստանի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցին ժամանակին այսպիսի հոգեկան հիվանդներից ապահովագրվելու համար ստեղծել է 4 նվիրապետական աթոռ, որոնք իրարից որոշակիորեն վարչականորեն անկախ լինելով հանդերձ՝ մեկ եկեղեցի են կազմում»:
Կարդացեք նաև
Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։