Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

«Իրականում մենք հաճախ չգիտենք, թե ինչ ենք արտադրում, պարզվում է՝ լավ էլ որակով արտադրանք ենք թողարկում, ես ինքս հաճելիորեն զարմացած եմ»․ Պապոյան

Հուլիս 31,2025 14:30

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ արտահանման խթանման 2025-2030թթ․ ռազմավարությունը եւ դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը համոզմունք հայտնեց, որ այս ծրագիրն ունենալու է ռազմավարական նշանակություն մեր երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ տեսլականի համար։ Պապոյանի խոսքով՝ այս ռազմավարությամբ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ ապահովելու կայուն աճ ապահովող արտահանման կառուցվածք՝ հիմնված բարձր ավելացված արժեքի, տեխնոլոգիական առաջընթացի, որակի եւ ապրանքի ու ծառայությունների մրցունակության բարձրացման վրա։ Ըստ Պապոյանի՝ վերջին տարիներին գրանցվել է արտահանման զգալի աճ, սակայն այդ աճը հիմնականում պայմանավորված է արտաքին եւ ժամանակավոր գործոններով եւ չի արտացոլում մեր տնտեսության արտահանման ամբողջական ներուժը։

Պապոյանը հավելեց, որ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ տեղական արտահանման աճ՝ մոտ 1․7 անգամ։ Դոլարային արտահայտությամբ նախատեսվում է տարեկան 16․9 մլրդ ԱՄՆ դոլարի արտահանում, որտեղ ծառայությունների արտահանումը տարեկան կանխատեսվում է հասցնել 103 մլրդ-ի, իսկ ապրանքների տեղական արտահանումը՝ 6․6 մլրդ-ի։ Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել շուրջ 98 մլրդ ՀՀ դրամ։ «Այսինքն՝ պետությունը 5 տարվա ընթացքում ծախսում է 250 մլն դոլար, եւ վերջում ունենալու ենք տարեկան 1․7 անգամ ավելի շատ արտահանում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Պարոն Պապոյան, եթե մենք որակի ստանդարտ եւ ստանդարտի սերտիֆիկացման ինստիտուտներ չունենանք լիարժեք, ենթակառուցվածքային զարգացումը ոչ մի արդյունք մեզ չի տալու։ Այսօր արտահանման հետ կապված պրոբլեմների 99 տոկոսը մենք սովորել ենք ասել, որ լոգիստիկ խնդիրներից է գալիս, բայց ես ավելի շատ հակված եմ ենթադրել, որ գալիս են որակի ստանդարտից։ Ընդ որում, ես չեմ բացառում, որ մենք ունենք շատ որակյալ արտադրանք, բայց չունենք որակը սերտիֆիկացնելու մշակույթ»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գեւորգ Պապոյանն ի պատասխան անդրադարձավ կոնյակի արտահանման հարցին։ «Պարոն Գրիգորյան, բազմաթիվ հրապարակումներ կային, որ իբր թե Հայաստանից արտահանվող կոնյակի տարբեր բարձր տոկոսներ խաղողի սպիրտից չեն։ Հիմա այլ երկիր ստուգում է իրականացնում, ամեն օր վիճակագրությունն ինձ ուղարկում են, 95% պլյուս մենք դրական արդյունք ունենք։ Իրականում ենք հաճախ չգիտենք, թե ինչ ենք արտադրում, պարզվում է՝ լավ էլ որակով արտադրանք ենք թողարկում։ Եվ ես ինքս հաճելիորեն զարմացած եմ»,- նշեց Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031