Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանների վարքագծի կանոնները պետք է լինեն հստակ եւ չդառնան տեքստերի կույտ, որը հետո անկառավարելի է դառնալու»․ Մհեր Գրիգորյան

Հուլիս 31,2025 14:49

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց ոստիկանության բարեվարքությանը եւ կարգապահական կանոնագրքին վերաբերող որոշում։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց՝ շատ կարեւոր է, որ ծառայողների բարեվարքության համակարգը եւ ծառայողների կարգապահությունն ունենան ճշգրիտ կարգավորումներ, որպեսզի յուրաքանչյուր շեղվող վարքագիծ կոնկրետ արձագանք ունենա։

«Այս օրենսդրական փաթեթը նախատեսում է, որ վարչությունը, որը հետեւում է ծառայողների բարեվարքությանը, ծառայողների կարգապահությանը, առաջին հերթին պետք է վստահ լինենք, որ վարչության ծառայողները եւս համապատասխանում են բարեվարքության այն սկզբունքներին, որոնք պահանջվում են, ընդհանուր առմամբ այս համակարգից։ Հետեւաբար, նախատեսվում է, որ վարչությունում պաշտոնի անցնելուց առաջ ծառայողները պիտի անցնեն բարեվարքության ուսումնասիրություն։ Եվ սա մեզ թույլ կտա վստահ լինել, որ վարչությունում գործում է բարեվարք անձնակազմ, որը կարողանում է հուսալի գործիքակազմով հետեւել մնացած ծառայողների աշխատելաոճին»,- նշեց Արփինե Սարգսյանը։ Այս փաթեթով նախատեսվում է ձեւավորել նաեւ էթիկայի հանձնաժողով։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց․ «Եթե մենք վարքագծի կանոնները էլի սկսենք հատորներով մանր տեքստեր գեներացնել, չի աշխատելու։ Սա կվերածվի ուղղակի մի հատ իրավական ռուտինի, եւ դուք այլեւս ուղղակի ծանրաբեռնված կլինեք անվերջ ինչ-որ քննարկման ֆունկցիայով։ Եթե մեզ հաջողվի, որ շատ կոնկրետ, բովանդակային ու հստակ վարքագծի կանոններ ունենանք, ես վստահ եմ, որ այս մեխանիզմը շատ լավ արդյունք է տալու։ Եվ այս իմաստով խնդրում եմ ու կոչ եմ անում, որպեսզի վարքագծի կանոնները լինեն հստակ, պարզ, մատչելի լեզվով նկարագրված եւ չդառնան տեքստերի կույտ, որը հետո անկառավարելի է դառնալու»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031