Լրահոս
Աշնան երկինքը
Օրվա լրահոսը

2024-ին արտահանվել է 32676տ ծիրան, 2025-ին արտահանվել է 51677տ ծիրան. Գևորգ Պապոյան

Հուլիս 31,2025 18:20

«Եթե կհիշեք, երբ ծիրանի արտահանումը այս տարի նոր-նոր էինք սկսել և կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար մի քանի մեքենա ծիրան հետ էին ուղարկել ՌԴ-ից Հայաստան, մեր պսևդո ընդդիմությունն ու պսևդո փորձագետ-տնտեսագետ-քաղաքագետ ու ամենինչագետները մամուլով ու սոցցանցերով գոռգոռում ու անկանոն շարժումներ էին անում, թե բա հասեք, փրկեք, հարայ-հուրույ, այս ապաշնորհ իշխանությունների պատճառով մեր ծիրանը չի արտահանվում և թափվում է ծառերի տակ:

Իսկ հիմա ներկայացնեմ վիճակագրությունը հունվար-հուլիսի համար.

2024-ին արտահանվել է 32676տ ծիրան,

2025-ին արտահանվել է 51677տ ծիրան։

Աճը կազմում է 19001տ կամ 58,2%»։

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031