Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական վարչությունում քննվում է Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներից մեկի՝ Մ․ Վ․-ի մասնակցությամբ հուլիսի 9-ին տեղի ունեցած մի միջադեպ։
Այս օրը «գանգուղեղային փակ վնասվածք, գագաթային շրջանի կտրած վերքեր» ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 52-ամյա Ա․Ա․-ն։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ 34-ամյա Մ․Վ․-ի, որն աշխատում է Գյումրու համայնքապետարանում, նրա թոշակառու հոր՝ Ա․Վ․-ի և Ա․ Ա․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել կենցաղային հարցերի շուրջ։
Գյումրու համայնքապետարանի աշխատակիցն այդ ընթացքում գետնից վերցրել է քարը, հարձակվել 52-ամյա Ա․Ա․-ի վրա, նրան գցել է գետին ու քարով հարվածներ հասցրել գլխին՝ պատճառելով վնասվածքներ։ Ա․Ա․-ն, գտնվելով ծանր վիճակում չի կարողացել բացատրություն տալ, ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել նրա կինը։ Մ․Վ․-ն դիմել էր փախուստի։