Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի իշխանություն, որը պատրաստ է անել Ալիեւի կամ Էրդողանի ցանկացած խոսք, ինչպե՞ս կարող է Բաքվից մեր գերիների վերադարձի քայլ կատարել». Ռուզան Ստեփանյան

Հուլիս 31,2025 22:15

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով խնդրին, որ երեկվանից հայտնի է դարձել, որ «Կարմիր Խաչը» այլեւս չի այցելի Բաքվում գտնվող մեր ռազմագերիներին՝ ասաց. «Դա շատ կարեւոր հարց է, թեպետ արդեն քանի ամիս խոսվում էր, որ Բաքուն ամեն ինչ անելու է, որպեսզի «Կարմիր խաչի» միջազգային գրասենյակն իրենց մոտ փակվի: Երեկ Հայաստանի գրասենյակից տեղեկացրին, որ Բաքվում պահվող գերիների վերջին տեսակապն ընտանիքների հետ եղել է հունիս ամսին եւ իրենք արդեն ընտանիքներին տեղեկացրել են, որ իրենք չգիտեն, թե այսուհետ ինչ տարբերակով հնարավոր կլինի կամ չի լինի տեսակապ ունենալ: Կամ արդյո՞ք հնարավոր կլինի , որ «Կարմիր խաչին» փոխարինի մեկ այլ կազմակերպություն, որը որոշակիորեն կապ կհաստատի Բաքվում պահվող մեր հայրենակիցների եւ իրենց ընտանիքների միջեւ: Սա այն էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն ջանք գործադրեց, որպեսզի մեր տղաները մնան Բաքվում մենակ:

Մենք շատ լավ գիտենք, որ Բաքվի իշխանությունը միջազգային որեւէ կառույցի, որեւէ լրագրողի, որեւէ փաստաբանի այս ընթացքում թույլ չի տվել մասնակցել Բաքվում իրականացվող  շինծու, կեղծ դատավարությանը: Ուստի «Կարմիր խաչի» բացակայությունը մեծ ահազանգ էր, ահանգնացող լուր էր գերիների, ինչպես նաեւ անհետ կորածների ընտանիքների համար, որովհետեւ, ի վերջո, անհետ կորածների ընտանիքները բազմիցս եղել են «Կարմիր խաչում»: Եվ կար այն հույսը, որ այս կառույցը երբեւէ իրենց զավակների կամ հայրերի որոնման եւ գտնելու աշխատանքներ կիրականացնի:

Գեներալ Արշակ Կարապետյանը իր ելույթներում բազմիցս ասել է, որ Նիկոլ Փաշինյանը հենց անձնապես ինքն է պայմանավորվել Ալիեւի հետ՝ Ռուբեն Վարդանյանին հանձնելու այնտեղ գերեվարության: Եվ այս ընթացքում իշխանության կողմից որեւէ հերքում չի եղել: Եվ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խնդրում է Ալիեւին, որ մեր հայրենակցին գերեվարի Բաքվում, ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որեւէ քայլ իրականացնել մեր գերիներին վերադարձնելու համար: Դրա համար այս իշխանությունը տվեց քարտեզները, տվեց վերջին մարդասպանին, որը պահվում էր Հայաստանում, ամեն ինչ հանձնեց ոչնչի դիմաց: Ամեն ինչ:

Չկա, որ ինքն ասի, այս քարտեզները տալիս եմ, դուք դրա դիմաց պետք է վերադարձնեք տասը գերու, կամ անհետ կորածների որոնողական աշխատանքներ պետք է իրականացնեք: Մի իշխանություն, որը խնդրում է եւ պատրաստ է անել Ալիեւի կամ Էրդողանի ցանկացած խոսք, հորդորում եմ, որ գերիների եւ անհետ կորածների ընտանիքները համախմբվեն եւ լուրջ պայքար իրականացնեն, որովհետեւ, բազմիցս ասել եմ, այս իշխանությունը վաղուց փակել, ծալել-դրել է  գրպանը:

Շուտով երկու ամիսը կլրանա, որ ԱԱԾ պետ է փոխվել, իսկ անհետ կորածների ընտանիքները դեռ մնացել են անորոշության մեջ: Չկա մեկը, որ նրանց ընդունի, ասի՝ եկեք զբաղվենք ձեր հարցով: Եթե ընդունում էլ են, ասում են՝  մենք նոր ենք եկել եւ պետք է զրոյից զբաղվենք ձեր հարցով: այսպես, Նիկոլ Փաշինյանի բոլոր պաշտոնյաները զրոյական կետը իրենց համար դարձրել են «սուրբ կետ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031