Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

Մնում է, որ Փաշինյանը հայտարարի՝ դե ես ի՞նչ մեղավոր եմ, որ հանգուցյալ Սոնան քաղաքական հայացքներով պայմանավորված դիտավորյալ չի զիջել ճանապարհն ինձ. «ՉԻ»

Օգոստոս 01,2025 09:30

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մեղադրվող կողմի պաշտպան Բալոյանը դատական նիստում ասել է, որ Սոնա Մնացականյանը գուցե քաղաքական հայացքներով պայմանավորված դիտավորյալ չի զիջել և դիտավորյալ հատել է ճանապարհը կամ դիտավորյալ հետ քայլ է կատարել:

«ՉԻ». Սա մեկը մեկին հիշեցնում է «Comedy Club»-ի հայտնի սքեթչը, երբ Ռաֆիկն իր գյադաների հետ կայֆի համար ծեծում-ջարդում է խեղճուկրակ ջութակահարին, Ռաֆիկի ոստիկանապետ հայրը պարզաբանում է, թե ջութակահարն ինքն է դիտավորյալ քայլել Ռաֆիկի խմբի դեմ ու սադրել նրանց:

Մնում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական ասուլիսում հայտարարի՝ դե ես ի՞նչ մեղավոր եմ, որ հանգուցյալ Սոնան քաղաքական հայացքներով պայմանավորված դիտավորյալ չի զիջել ճանապարհն ինձ:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031