Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ճիշտ կազմել պայմանագիրը

Օգոստոս 01,2025 13:30

Իրավագիտակից քաղաքացի

«Առավոտի» իրավական էջի եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի կողմից այսուհետեւ շաբաթը մեկ, յուրաքանչյուր հինգշաբթի հարցուպատասխանի ձեւով կներկայացվեն «Առավոտի» ընթերցողներին, մեր քաղաքացիներին հուզող իրավական հարցերը, գրասենյակի պատասխանները: Եվ առհասարակ, կտեղեկանաք նաեւ գրասենյակի դատական գործընթացներից:

Քաղաքացիական իրավահարաբերություններում կիրառվող պայմանագրերի ճիշտ կազմման համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք կետերի: Մինչ այդ փորձենք պատասխանել այն հարցին, թե ինչ է պայմանագիրը:

Պայմանագիրը երկու կամ մի քանի անձանց համաձայնությունն է, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Պայմանագիր կազմելու ընթացքում հաճախ ելակետային է համարվում պայմանագրի ազատության սկզբունքը, որը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, եւ չպետք է այն չարաշահել:

Պայմանագրի ճիշտ կազմման համար պետք է հետեւել նաեւ դրա կառուցվածքին, որի հիմնական տարրերը ներկայացնում եմ ստորեւ՝

  1. Նախաբան (ներածական մաս), որը ներառում է պայմանագրի անվանումը, համարը, կնքման ամսաթիվը, կողմերի անուն-ազգանունները կամ անվանումները, պայմանագիրը ստորագրողների կարգավիճակը եւ լիազորությունները հաստատող փաստաթղթի անվանումը,
  2. Պայմանագրի առարկան, այսինքն՝ քաղաքացիական իրավունքների օբյեկտները, ինչպիսիք են՝ գույքը, աշխատանքները եւ ծառայությունները, տեղեկատվությունը, մտավոր գործունեության արդյունքները եւ ոչ նյութական բարիքները,
  3. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները,
  4. Պայմանագրի գինը եւ վճարման կարգը,
  5. Պայմանագրի լրացուցիչ պայմանները, ինչպիսիք են հանձնման-ընդունման կարգը, գործողության ժամկետը, պայմանագրի լուծման հիմքերն ու կարգը, կողմերի պատասխանատվությունը, գաղտնիության պայմանները, վեճերի լուծման կարգը, անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր) եւ այլն,
  6. Պայմանագրի այլ պայմանները, ինչպիսիք են կողմերի միջեւ կապի հաստատման միջոցները, պայմանագրի օրինակների քանակը, փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը եւ այլն,
  1. Կողմերի վավերապայմանները, ինչպիսիք են ընկերության անվանումը, իրավաբանական եւ գործունեության հասցեները, հարկ վճարողի հաշվառման համարը, բանկային վավերապայմանները եւ այլն:
  2. Պատասխանատու անձանց ստորագրությունները եւ կնիքները:

Այժմ կիսվում եմ մի քանի կարեւոր խորհուրդներով, որոնք անհրաժեշտ կլինեն պայմանագիր կազմելիս՝ գ եթե ձեզ պայմանագիր են ուղարկել ստորագրման նպատակով, ապա ամբողջությամբ ընթերցեք այն, ստուգեք պայմանագրում նշված դրույթների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, եթե իրավաբան չեք, այն ուղարկեք իրավաբանի՝ մասնագիտական կարծիք ստանալու նպատակով, գպատասխանեք այն հարցին՝ արդյո՞ք պատրաստ եք ամբողջությամբ իրականացնելու ձեր ստանձնած պարտավորությունները, եթե ձեր բիզնեսը կապված է արտադրության հետ, արդյո՞ք մատակարարների հետ ունեք կնքված պայմանագրեր, դրանց չկատարման դեպքում սահմանվա՞ծ են պատասխանատվության միջոցներ, թե դրանք բանավոր պայմանավորվածություններ են եւ այլն:

ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր,

փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:

«Առավոտ» օրաթերթ
31.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031