News.am. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել TASS լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման օգտագործման համար։ Այս մասին հաղորդվել է գերատեսչության կայքում։
Գերատեսչությունը նաև զգուշացրել է, որ եթե ռուսական կողմը շարունակի աղավաղել ադրբեջանական տեղանունները, ապա փոխադարձության սկզբունքի համաձայն՝ Ադրբեջանը Ռուսաստանում տարբեր տեղանուններ կանվանի իրենց պատմական անուններով։