Լրահոս
Օրվա լրահոսը

Արծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայից

Օգոստոս 01,2025 13:22

Հայաստանի  ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված   «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում:

Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։

Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, Նարե Պողոսյանը և Հայկ Անտոնյանը,  «Այբ» դպրոցի 12-րդ դասարան աշակերտ Վահագն Ալոյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան) և Գոռ Ալեքսանյանը (ԵՊՀ):

Օլիմպիադան անցկացվել է երեք փուլով. առաջին օր՝ տեսական առաջադրանքներ, երկրորդ օր` երկու ենթափուլերից բաղկացած դաշտային հետազոտություններ և երրորդ օր՝ մուլտիմեդիայի երկու առաջադրանքներ։

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031