Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ քայլն արժեզրկվում է, երբ հիշում ենք, որ սա նույն ԱԳՆ-ն է, որը վախենում է ծպտուն հանել Արցախում քրիստոնեական հսկայական ժառանգության վերացման մասին. Տաթևիկ Հայրապետյան

Օգոստոս 01,2025 13:53

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Օրեր առաջ ՀՀ ԱԳՆ-ից եղավ հայտարարություն, որ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում: Ես սա ընկալում եմ որպես կարևոր, դրական քայլ՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական առումով։

Բայց այդ քայլը իմ և իմ պես շատերի աչքում արժեզրկվում է, երբ հիշում ենք, որ սա նույն ԱԳՆ-ն է, որը վախենում է ծպտուն հանել Արցախում քրիստոնեական հսկայական ժառանգության վերացման մասին։ Այդ ժառանգությունը ոչ միայն հայկական պատմության ու մշակույթի մաս է, այլ նաև քրիստոնեական աշխարհի սեփականությունն է, և դա այնքան ճիշտ դիվանագիտական փաթեթավորմամբ կարելի է ներկայացնել ու գործնական քայլեր անել այդ ժառանգության վերացումը կանխելու համար։ Ավելին՝ սա նույն կառավարությանը ծառայող ԱԳՆ-ն է, որի ղեկավարը ամիսներ առաջ հայտարարել էր, որ արցախցիների հարցը բանակցային օրակարգում չի կարող լինել, քանի որ Ղարաբաղում այլևս հայություն չկա․․․ Կարճ ասած՝ չկան հայեր, չկա խնդիր հայտնի արտահայտության ոճով։

Ինձ համար այս վարքը նույնն է, որ օրինակ՝ քո տան, ընտանիքիդ անդամը օգնության կարիք ունենա, բայց դու իրեն օգնելու համար քեզ որևէ նեղություն չտաս, ավելին՝ ասես, գնա, քո հարցերը ինչպես կարող ես լուծիր, ինձ համար դու բեռ ես։ Բայց միևնույն ժամանակ՝ վազես օգնելու հարևանիդ ընտանիքի անդամին, երբ կարիքի մեջ լինի։ Այստեղից էլ գալիս է հանրային համապատասխան վերաբերմունքը՝ թե որքանով ես դու ազնիվ քո մղումների ու արարքների մեջ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031