Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք ակցիաներ` տրանսպորտից օգտվողների համար

Օգոստոս 01,2025 15:04

«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերությունը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգից օգտվողների համար նախատեսել է մի շարք ակցիաներ։  Առաջին հերթին ուզում ենք տեղեկացնել, որ այն ուղևորները, ովքեր մինչև օգոստոսի 1-ը  թղթային ուղետոմսեր գնելիս օգտվել են Telcell տերմինալներից,  այսուհետ նրանք նույնպես կարող են Telcell տերմինալներից գնել ուղետոմսեր՝ այս դեպքում արդեն էլեկտրոնային տոմսը կփոխանցվի ուղևորի հեռախոսում ներբեռնված Telcell Wallet-ին։ Ի դեպ, այս պարագայում օգտատերերի նույնականացումը պարտադիր չէ։

Ներկայումս «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության կողմից գործում են հետևյալ ակցիաները․

Գնի՛ր Telcell տերմինալից տրանսպորտային քարտ, ստացի՛ր 3 ուղետոմս նվեր

Օգոստոսի 1-ից 15-ը գնելով տրանսպորտային քարտ՝  կստանաք նվեր 3 ուղետոմս։

2 ուղետոմս կարող եք ստանալ ցանկացած Telcell Wallet-ի հեռախոսահամարին՝ անգամ չնույնականացված։ Անհրաժեշտ է պարզապես քարտի գնման ժամանակ մուտքագրել այն հեռախոսահամարը, որին ուզում եք փոխանցել 2 էլեկտրոնային նվեր տոմսը։ Եթե դեռ չունեք Telcell Wallet  դրամապանակ, պարզապես ներբեռնեք և մուտք գործեք հավելված՝ նվեր տոմսերը լինելու են հավելվածի Տրանսպորտ բաժնում։ Ուղետոմսերը վավեր են 3 օր։ Ակցիան գործում է միայն Telcell տերմինալներից ձեռք բերված քարտերի համար։

Ի դեպ, տրանսպորտային քարտ ձեռք բերելիս ևս 1 ուղետոմս առկա կլինի տրանսպորտային քարտի վրա։ Յուրաքանչյուր հեռախոսահամարին ուղետոմսերը կարելի է փոխանցել միայն մեկ անգամ։ 

1 = 4

Հուլիսի 15-ից սեպտեմբերի 10-ը գնի՛ր Telcell Wallet-ում 1 ուղետոմս, ստացի՛ր 3-ը նվեր։ Ակցիան գործում է միայն առաջին գնման դեպքում։

10% քեշբեք

Օգոստոսի 1-ից 15-ը գնելով 10 ուղետոմսի փաթեթ Telcell Wallet-ով կստանաք 10% քեշբեք՝ Telcell Wallet-ի ձեր հաշվին։

Ակցիան գործում է Telcell Wallet-ի բոլոր օգտատերերի համար միայն մեկ անգամ։

 «ԹԵԼՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031