«ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի, այսպես կոչված՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները: Բուհերում այս տարի հատկացված էր 2142 անվճար, 9984՝ վճարովի տեղ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Նա մի քանի ցցուն տվյալ նշեց թափուր տեղերի եւ առանց ուսանողների մնացած մասնագիտությունների վերաբերյալ. «Պոլիտեխնիկ համալսարանի Մեխանիկական համակարգերի կոմպյուտերային նախագծում մասնագիտությամբ ոչ մի ուսանող չունենք: 25 մասնագիտությամբ պետական բուհերում ուսանող չկա: Թատրոնի եւ կինոյի, կոնսերվատորիայի, մանկավարժական համալսարանի որոշ մասնագիտությունների գծով եւս ուսանողներ չկան, ինչպես օրինակ, Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ մասնագիտությամբ»:
Կարո Նասիբյանի խոսքով, ոչ պետական բուհերում էլ 96 մասնագիտությամբ ուսանողներ չկան. «Թափուր են մնացել այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են՝ հոգեբանությունը, իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, ֆինանսները, Ֆարմացիան»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ