Լրահոս
Օրվա լրահոսը

Տոմսերը չեն կորել և ուղևորները դրանք կարող են գտնել իրենց հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet դրամապանակի «Տրանսպորտ» բաժնում. պարզաբանում

Օգոստոս 01,2025 16:45

Մամուլում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի «Telcell-ը չի անջատել Երևանի հասարակական տրանսպորտով երթևեկելու համար թղթետոմսեր տրամադրելու ծրագիրը։ Արդյունքում, անտեղյակության պատճառով որոշ քաղաքացիներ վճարել են գումարը տերմինալի միջոցով (սովորությունից դրդված), բայց ստացել են «տոմսեր» առանց QR կոդի՝ գործնականում կորցնելով գումար»։

Հայտնում ենք, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բանն այն  է, որ «Ուղետոմս» բաժնում «Մեկանգամյա» անվամբ կոճակը փոխարինվել է «QR դրամապանակին», որը սեղմելուց հետո տերմինալի էկրանի վրա երևացել է նախազգուշացնող տեքստ, ըստ որի՝  «քանի որ թղթային QR ուղետոմսերը դուրս են եկել շրջանառությունից, այսուհետ կտրամադրվի էլեկտրոնային QR ուղետոմս, որը կստանաք այն Telcell Wallet-ին, որի հեռախոսահամարը մուտքագրեք»։

Ուղևորներն, առանց կարդալու այդ գրությունն անցել են հաջորդ քայլին և ձեռք են բերել տոմս, որն ուղարկվել է իրենց կողմից հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet-ին։

Տեղեկացնում ենք, որ այդ տոմսերը չեն կորել և ուղևորները դրանք կարող են գտնել իրենց հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet դրամապանակի «Տրանսպորտ» բաժնում։ Իսկ ովքեր սխալ հեռախոսահամար են հավաքել, կարող են դիմել «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության զանգերի կենտրոն՝ 8830 հեռախոսահամարով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031