Լրահոս
Համերգներ տանիքում
Օրվա լրահոսը

Ներողություն խնդրելու Ալեն Սիմոնյանին ուղղված Ռոբերտ Քոչարյանի պահանջը կքննարկվի դատարանում. Հայցադիմումը վարույթ է ընդունվել

Օգոստոս 01,2025 20:00

«Փաստինֆո». ՀՀ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի։

Ինչպես հայտնել ենք՝ երկրորդ նախագահը հայցադիմումով պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Սիմոնյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Հայցադիմումի առիթ է դարձել Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ կապված երկրորդ նախագահի ներկայացրած առաջին հայցի հետ։ Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը, իմանալով, որ ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել իր և Նիկոլ Փաշինյանի դեմ, սոցիալական հարթակների իր էջերում գրառումներ էր կատարել այդ մասին՝ նշելով. «Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել։ Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում։ Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս: Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է։ Արի է, արիիի…»։

Այժմ Ռոբերտ Քոչարյանը դատական կարգով պահանջում է, որ  Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները, նաեւ  ներողություն խնդրի վիրավորանքի համար։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031