Լրահոս
Օրվա լրահոսը

Մ 17 ազատ ոճայինները անհաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում

Օգոստոս 01,2025 20:45

Հունաստանի մայրաքաղաքում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը: Առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի հավաքականի հինգ անդամների մրցելույթները գոհացուցիչ չեն ստացվել:

Մեր տղաներից չորսը արդեն զրկվել է մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից:

Ընդ որում, միայն 55 կգ քաշային Արմեն Պապիկյանին է հաջողվել ընդամենը մեկ հաղթանակ տոնել: Սփոփիչ գոտեմարտում հանդես գալու իրավունք ստացել է 110 կգ քաշային Լաերտ Մովսեսյանը, քանի որ նրան պարտության մատնած Մագոմեդռասուլ Օմարովը մտել է եզրափակիչ:

Վաղը մրցագորգ կմտնեն մեր հավաքականի մյուս հինգ ըմբիշները:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031