Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

Կարմիր Խաչի գործունեությունն Ադրբեջանում կավարտվի սեպտեմբերի սկզբին

Օգոստոս 01,2025 21:55

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Ադրբեջանում կավարտվի սեպտեմբերի սկզբին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Այսօր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԿԽՄԿ-ի ներկայացուցչության ղեկավար Դրագան Կոյիչին:

Ըստ պաշտոնական Բաքվի՝ հանդիպմանը ընդգծվել է «ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցության շարունակականության կարևորությունը այս տարվա սեպտեմբերի սկզբին առաքելության գործունեության ավարտից հետո՝ կազմակերպության Ժնևում գործող գլխավոր գրասենյակի միջոցով»:

Ադրբեջանում միջազգային այս կառույցի գործունեության դադարեցումը հատկապես տագնապալի է հայ ռազմագերիների ու նրանց ընտանիքների համար: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն միակ անկախ միջազգային կառույցն էր, որ կարողանում էր այցելել բանտարկված հայերին, զբաղվել նրանց առողջական խնդիրների լուծմամբ, անհրաժեշտ հագուստ ու հիգիենայի պարագաներ փոխանցել, ինչպես նաև տեսակապ ապահովել հարազատների հետ:

ԿԽՄԿ-ն վերջին անգամ հայ ռազմագերիների այցելել է հունիսին:

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031