Յուրաքանչյուր ամսվա առաջին օրը ՖԻԴԵ-ն հրապարակում է շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակները: Հայաստանը մշտապես դասական շախմատի տղամարդկանց եւ կանանց 100 ուժեղագույնների շարքում ունեցել է մի քանի ներկայացուցիչներ, ինչը վկայում էր, որ մեր երկիրը շախմատային գերտերություններից մեկն է:
Սակայն վերջին շրջանում TOP 100-ների մեջ հայ շախմատիստների ներկայությունը գնալով նվազել է:
Իսկ այսօր հրապարակված տղամարդկանց աղյուսակում Հայաստանից նշված է միայն գրոսմայստեր Շանթ Սարգսյանի անունը, որը զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը: Կանանց ցուցակում մնացել են միայն Էլինա Դանիելյանը՝ 37-րդ տեղ եւ Լիլիթ Մկրտչյանը՝ 48-րդ:
Կարդացեք նաև
Հայտնի պատճառներով Հայաստանից հեռացած եւ այլեւս ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող հայկական շախմատի լեգենդ Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի օգոստոս ամսվա ցուցակում 16-րդն է, իսկ Հայաստանի կանանց ազգային հավաքականի նախկին անդամ Աննա Սարգսյանը, որը նույնպես արդեն ներկայացնում է Միացյալ Նահանգները, տեղ է զբաղեցնում 76-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ