Ռուսական կողմը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի՝ հացահատիկով բեռնատարների Վերին Լարսով Հայաստան մուտք գործելու համար, հայտարերել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նման հրահանգ ՌԴ իրավասու մարմիններին տրվել է Հայաստանի խնդրանքով, ռուսական կողմը փորձում է նվազագույնի հասցնել մատակարարումների ուշացումները, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ հացահատիկով բեռնատարների տեղաշարժը սահմանափակվել է վատ եղանակի և սելավի պատճառով։