Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լոպեսի գալուն կարելի է նույնիսկ 60 միլիոն դոլար հատկացնել բյուջեից։ Եթե գիտես, որ մի այլ ձեւ տուրիզմ ես խթանելու։ Կամ երկրիդ ճանաչելիություն ես բարձրացնելու։ Կամ սկսում ես համերգների (խիստ պլանավորած) շարք, ու մի քանի տարի նենց դեմքեր ես բերելու, որ ՀՆԱ-ն ա աճելու մի քանի տոկոսով (ասեմ ձեզ, տենց լինում ա, կատակ չեմ անում):
Բայց տվյալ դեպքում տեսե՞լ եք ինչ-որ հաշվարկ, կանխատեսում։ Ու, հետո էլ լավ կլինի իմանալ, թե ինչ եղավ։ Հիմա, դեռ որ, ԱԲ-ին հարցրեցի Լոպեսի հոնորարների մասին։ Հայաստանը բերեց առանձին կետով, ու ամենաթանկն էր (երեւի Լարսով ա գալիս, ճամփեն ա թանկ ստացվում)
Հ.Գ. 6 միլիոնը դա մի 100-200 բնակարան է արցախցիների համար: Ես հիմա հաճախ պետական ծախսերը սենց եմ իմ համար պատկերացնում»:
Կարդացեք նաև