Լրահոս
Օրվա լրահոսը

Թեև հեղինակությունը «փչացնելու» խնդիրը գլոբալ է, Հայաստանի նման փոքր երկրների համար այն, իսկապես, պատուհաս է դառնում․ Շուշան Հարությունյան

Օգոստոս 02,2025 09:40

«ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Գրել եք, զանգել եք, հարցնում եք, ահա պատասխանը…
Անխոս, մեծ աշխարհի խնդիրների ֆոնին սա փոքր հարց է, այնուամենայնիվ, անցած շաբաթ իմ համեստ մասնակցությամբ հրապարակված նյութը մեր ոլորտի մասնագիտական խնդիրների մասին, լրիվ պատահաբար, հեռացվել է լրատվամիջոցից:

Լրիվ պատահաբար, նշված լրատվամիջոցը հաշվառված է հարկատուների միջոցներից ֆինանսավորում ստացող կառույցների թվում, իսկ ՀՀ կառավարության 2021թ. որոշման համաձայն լիազոր ներկայացուցիչներն են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը (50%-ի չափով), ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը (25%-ի չափով) և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը (25%-ի չափով):
Copy եմ անում տեքստը: Բարի ընթերցանություն: Amicus Plato, sed magis amica veritas.

– Կարելի է արդյո՞ք կառավարել հեղինակությունը։

Եթե հարցին նայենք Արիստոտելի «Հռետորաբանություն» աշխատության տեսանկյունից, Ethos-ը անձի հեղինակությունն է, արժանահավատությունն ու բարոյական կերպարը։ Մարդուն լսում են ոչ միայն ասածի, այլ նրա` ով լինելու համար։ Սա հատկապես խնդրահարույց է դառնում ներկայումս Հայաստանում հանրային անձանց և գործիչների մասսայական հեղինակազրկման և ցանկացած հարց անլրջացնելու փորձերի ֆոնին:

Հեղինակությունը կառուցում են տարիներով, իսկ հեղինակազրկելը դարձել է ժամերի հարց, ուստի, խելամիտ և որակավորված անձիք հաճախ բացակայում են հանրային դաշտից` տարիների ընթացքում ձեռք բերած հեղինակությունը րոպեների ընթացքում կորցնելու վտանգով պայմանավորված: Թեև հեղինակությունը «փչացնելու» խնդիրը գլոբալ է, Հայաստանի նման փոքր երկրների համար այն, իսկապես, պատուհաս է դառնում, քանի որ բնակչության թվաքանակով պայմանավորված «հերոսների» ընտրանքը փոքր է:

Հեղինակությունը կարելի է և անհրաժեշտ է կառավարել, որովհետև հասարակությունը, որտեղ հեղինակությունն արժեք չունի, խաբեբաների հասարակութուն է: Ավելի լավը լինելու ձգտումը երկարաժամկետ կտրվածքով առողջ համայնքներ է ձևավորում, իսկ մասսայական ցինիզմը ու «թքած ունենալու» արվեստը խրախուսող հասարակությունը կորցնում է հույսն ու երջանիկ լինելու հավատը:

– Ճիշտ է, որը վատ PR-ը ևս PR է։

Ճիշտ չէ: Կարելի է և տնտեսապես շատ ավելի քիչ ներդրում է պահանջում հայտնի դառնալը խեղկատակությամբ: Հայտնիությունն ավտոմատ չի նշանակում վստահություն: Պետք չէ խայտառակվել, ծաղրի առարկա դառնալ ու անունը դնել սև PR:

Սոցիալական ցանցերում մեծ թվով դիտումներ հավաքած տեսանյութերի մեծ մասը խեղկատակություններ են, որոնք բավարարում են դիտորդների թաքուն զգացումները: Կարեկցանք այն անձի հանդեպ, որն իրեն ծաղրի առարկա է դարձնում, այսպիսով թույլ տալով դիտորդին լավ զգալ համեմատության մեջ: Ապա սադիստական հաճույքի զգացում այն պատճառով, որ այդ անձինք, ամոթը մի կողմ դնելով, իրենք կամովին են ընտրում խայտառակվելու ճանապարհը, ցույց տալով իրենց կարողությունների, բառապաշարի, մարմնի կամ արժեքների այն կողմերը, որոնցով նախկինում նվազագույնը ընդունված չէր հպարտանալ: Եվ վերջապես, բազմոցին պառկած պարապ տնայնագործներին թաքուն մխիթարանքի պես մի բան. եթե տվյալ անձինք խեղկատակություններով գումար են վաստակում, իրենք էլ չեն կորչի, հեռանկար ունեն դեռ:

– Ի՞նչ է անհրաժեշտ PR մասնագետ դառնալու համար։

Ինչպես գիտեք, բոլորը մասնագետներ են, երբ խոսքը վերաբերում է ֆուտբոլին, քաղաքականությանը և մարքեթինգին: Իրականում հաղորդակցության ոլորտը ամենամեծ իմացական կողմնակալություն առաջացնող ոլորտներից է: Մարդիկ կարծում են, որ եթե գրել գիտեն, կարող են հաղորդակցական տեքստ գրել և եթե տեսնում են գույները, ուրեմն հասկանում են դիզայնը: Լավագույն ձևը մասնագիտական խորացված գիտելիքն է, որը ներառում է սոցիոլոգիան կամ խմբային վարքաբանությունը, փիլիսոփայությունը, որը կարգավորում է իդեալներ ստեղծելու և կազմաքանդելու նուրբ բալանսը, ինչպես նաև գեղագիտական արվեստն ու ֆիլմը, որը անհրաժեշտ է կադրի ու վիզուալի հետ աշխատելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031