Լրահոս
Օրվա լրահոսը

Սույն որոշումը ոչ միայն անհատական նշանակություն ունի, այլև կարևոր է մյուս՝ անհիմն պատասխանատվության ենթարկված դատավորների համար. Դավիթ Հարությունյան

Օգոստոս 02,2025 10:35

Դատավոր Դավիթ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

2025 թվականի ապրիլին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը, որը մասնավորապես վերաբերում էր ԲԴԽ-ի կողմից դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությանը՝ այն մասին, թե իրավունք ունեն «չվերանայել» (անտեսել) նոր հանգամանքի հիման վրա, Սահմանադրական դատարանի որոշման առկայության պայմաններում, ԲԴԽ-ի կողմից կայացված նախկին որոշումները, 2025 թվականի հուլիսի 29-ի ՍԴՈ-1791 որոշմամբ Սահմանադրական դատարանը բավարարել է։

Սահմանադրական դատարանի որոշման առանձին կամ հատվածային պատճառաբանություններ չեմ մեջբերում կամ արժևորում. պատճառաբանական մասի դատողություններն անխտիր ուղենիշային են, թիրախային և արժեքավոր (տես ստորև հղումը)։

Սույն որոշումը ոչ միայն անհատական նշանակություն ունի, այլև կարևոր է մյուս՝ անհիմն պատասխանատվության ենթարկված դատավորների համար. ԲԴԽ-ի մյուս գործերով թույլ տված խախտումները, որոնք արձանագրվելու են ՄԻԵԴ-ի կողմից, եթե դեռևս դիտարկվի, որ գործնականում առկա է վերանայող պատշաճ մարմին և մեխանիզմ, ապա իրականացվելու է հենց ՍԴ որոշմամբ սահմանված եղանակով և չափանիշներով։

Կամայականությունների հնարավորությունը սահմանափակված է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031