Լրահոս
Օրվա լրահոսը

Գերլարված միջազգային իրավիճակում ինչո՞ւ է պետք ևս մեկ անգամ Հայաստանը ներքաշել մի պատմության մեջ, որը մտել է նույնիսկ Թրամփի և Մակրոնի անձնական հարաբերությունների տիրույթ․ Սուրեն Սարգսյան

Օգոստոս 02,2025 12:34

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թրամփի թիմը չափազանց բացասական է ընդունում ոչ այնքան Հայաստանի կողմից մեկ տարի առաջ Պաղեստին պետության ճանաչման որոշումը, որքան վերջին օրերին պաշտոնական Երևանի կողմից այս թեմայի ակտիվ խթանումը։ Կարծիք կա, որ այս ամենը ոչ թե Հայաստանի ինքնիշխան որոշումն է, այլ Մակրոնի խնդրանքի կատարումը։ Վերջին օրերին բավականին բարդացել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ մասնավորապես Ֆրանսիայի հետ հարաբերությունները՝ հենց այս պատճառով։

Հայաստանը, կարծում եմ, սրա դիմաց ոչինչ չի ստացել, իսկ ահա իշխանությունը՝ առնվազն ներքաղաքական հարցերում, ստացել է Մակրոնի համապատասխան աջակցության վերաբերյալ մի թվիթ։

Չեմ ցանկանում քննարկել շուրջ մեկ տարի առաջ Պաղեստինի ճանաչման որոշման ճիշտ կամ սխալ լինելը։ Դա առանձին թեմա է: Ցանկանում եմ հասկանալ՝ այս թեմայի շուրջ գերլարված միջազգային իրավիճակում ինչու է պետք ևս մեկ անգամ Հայաստանը ներքաշել մի պատմության մեջ, որը մտել է նույնիսկ Թրամփի և Մակրոնի անձնական հարաբերությունների տիրույթ։ Ու էդքանից հետո էլ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել, որ «Լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը՝ մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը» ՄԵԿԸ՞, լո՞ւրջ:

Չեմ հասկանում՝ էս մարդիկ գոնե միջազգային լրահոս չեն կարդո՞ւմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031