Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ եպիսկոպոսը հորդորեց հայորդիներին լինել ՀԲԸՄ-ի բարի ավանդույթների շարունակողը, զորացնել իրենց հավատքը

Օգոստոս 02,2025 14:11

Օգոստոսի 2-ին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։

Սրբազան Հայրը, հայորդիներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները, կարևորեց վերջիններիս այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչը լավագույն հնարավորություն է ճանաչելու և բացահայտելու հայրենիքը։

Մուշեղ եպիսկոպոսը հորդորեց հայորդիներին լինել ՀԲԸՄ-ի բարի ավանդույթների շարունակողը, զորացնել իրենց հավատքը, սերն առ հայրենին ու մայր եկեղեցին, Հայաստանից ստացած տպավորություները փոխանցել իրենց հասակակիցներին ու ընկերներին, որպեսզի նրանք ևս այցելեն հայրենիք ծանոթնալու համար իրենց ազգային ու հոգևոր արժեքներին։

Վերջում Սրբազան Հայրը պատասխանեց նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031