Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտին» մաղթում եմ այնպիսի Հայաստան, որը մամուլի շենքեր կսարքի․ Հովհաննես Իշխանյան

Օգոստոս 02,2025 16:18

Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը

Առավոտ թերթի ծնունդը շնորհավոր։
Ինչ Հայաստանը դարձել է Հայկական ժամանակ թերթը, իսկ կառավարությունը՝ նրա խմբագրությունը, մենք չենք կարողանում խոսել լրագրության մասնագիտական նրբություններից՝ ձև, բովանդակություն, էթիկա, թեմա, նյութի ընտրություն ևայլն:

Հայաստանի միջավայրը հակալրագրային է. լրատվամիջոցները կոչվում են ընդդիմադիր կամ իշխանական, մինչդեռ երկու պարագայում էլ դա վատագույն պիտակն է, որ կարող է ստանալ անաչառության ու ճշմարտության ձգտող մասնագիտությունը:

Սակայն Հայաստանի աղետների, երկիրը դեղին մամուլ դարձրածների գոյության պայմաններում այլ ձև հնարավոր չի, բայց Aravot-ը այս պայմաններում էլ փորձում է պահել հավասարակշռությունը:

Իսկ քանի որ հավասարակշռությունը, անկողմնակալությունը և ճշմարտության ձգտումը այս պայմաններում նույն տեղում է, ինչ այս իշխանության քննադատությունը, դրա համար էլ մամուլին հատկացված շենքից նրանց հանում են՝ ամենայն հավանականությամբ նվիրելով այն Սահամանադրությունը խախտելով պատգամավոր դարձած գործարար Խաչատուր Սուքիասյանին:

Այսօր Առավոտը դարձավ 31 տարեկան:

Առավոտին մաղթում եմ այնպիսի Հայաստան, որը մամուլի շենքեր կսարքի, ոչ թե այն կօտարի նրանց, ովքեր փող ունեն, և մենք էլ կվերադառնանք լրագրություն քննարկելուն, ոչ թե տարանջատելուն՝ ընդդիմադիր ու իշխանական, և կրկին լրագրությունը կլինի անաչառությանն ու ճշմարտությանը ձգտելու մասին:

Առավոտն այսքան ժամանակ մի դեպքում չի դրել նյութերս, երբ այլ լրատվամիջոցի մասին քննադատություն է եղել, մինչդեռ լրագրությունից դուրս էկածը օտարում է իր նախկին գործընկերների համար հատկացված շենքերը:

Առավոտ, շնորհավո՜ր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    “Առավոտին” մաղթում եմ այնպիսի առավոտ, որի ժամանակ հետաքրքիր լուրեր կտպագրի այն մասին, որ “քայլողները” հետ-հետ քայլում են Երևանից դեպի Գյումրի (այնտեղից էլ գրողի ծոցը), “ուսապարկերին” տարել են մանկապարտեզներ – տարրական դաստիարակության համար, իսկ նիկոլին էլ բացառության կարգով թույլ են տվել Կաթողիկոսի մոտ մամլո խոսնակ աշխատի։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031