Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարացված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը մեր կառավարության կողմից․ Արմեն Փամբուխչյան

Օգոստոս 02,2025 20:30

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը

Ջենիֆեր Լոպեսի համերգին միջինում 15000 օտարերկրացիներ են մասնակցելու: Ինչո՞վ է կարևոր այս թիվը, նրանով, որ մեր հյուրերը (առնվազն գերակշիռ մասը) համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է և, եթե միջինացնենք միջին զբոսաշրջիկի ծախսման միավորը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ, էլ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է:

Այնպես որ, եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարացված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը մեր կառավարության կողմից:

15000*500=7,500,000

Բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո: Վստահ ենք՝ մեծ տպավորություններով կգնաս մեր երկրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Քիչ չի ժողովրդի տված հարկերով պարազիտի պես բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ եք մսխում, դեռ մի հատ էլ ժողովրդի փողերից աջ ու ձախ գումարներ եք ծախսում սրա-նրա վրա, այդ ինչ? իրավունք եք ձեզ վերապահել, այ անամոթներ, որ ասում եք դա արդարացված է։ Եթե ձեր գրպաններից տայիք, այդ ժամանակ իրավունք կունենայիք ասել արդարացված է։

  2. gohar says:

    ․․․Եվ ու՞մ եք բերել։ Մեկին, որին դադարել են լսել ԱՄՆ-ում։ Այդ ինչ բարձրարժեք եվ հոգեվոր արվեստագետի եք հարստացնում եվ ում հաշվին։ Անամոթությունը այն բառը չէ, որով բնորոշվում է այս աղետալի իրավիճակը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031