«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Շաբաթ օրվա ստատուս չի բոլորովին, բայց Քոչի հերթական վնասարարությանը արձագանքելը կարեւոր է։
Երկու ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ, պետությանը լրջորեն վնասող ու բացառապես Ադրբեջանի շահերից բխող միտք, որ Հայաստանը տասնամյակով ղեկավարած միակ տղամարդն արդեն շրջանառում է քանիցս ու սրա հետեւանքները պետության դեմ դժվար է չհասկանալ, իսկ եթե հասկանալով են անում՝ այլ բան, քան ադրբեջանական շահերի սպասարկում չեմ կարող որակել։
Հերթական անգամ ասում է՝ Նիկոլ Փաշինյանը ՀՐԱՀՐԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ, սա իշխանության դեմ ուղղված խոսք չէ, սա Հայաստանի դեմ է, որը կարող են օգտագործել եւ վստահաբար օգտագործելու են ադրբեջանցիք միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, քանի որ պատերազմի հրահրումը միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի լրջագույն խախտում է։
Բոլորովին իզուր չէ, որ բոլոր ելույթներում, հայտարարություններում մշտապես շեշտադրում ենք unprovoked attack – չհրահրված հարձակում եզրույթը, մինչդեռ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար «փորձառու քաղաքական գործիչը» չի զլանում այս միտքը բազմիցս կրկնել։
Կարդացեք նաև
Մեկնաբանության մեջ մի քանի դրույթներ կկցեմ, թող Քոչի փաստաբանական ահռելի թիմը բացատրի այդ հայտարարության հետեւանքները, չնայած վստահ եմ՝ խնդիրը բոլորովին էլ չհասկանալը չէ։
Երկրորդ անհեթեթությունը, որ շատերն են վերջերս կրկնում` միջանցքը չտվեցիք դրա համար Ադրբեջանը Արցախը հայաթափեց,
Հայաստանը չկատարեց նոյեմբերի 9-ի 9-րդ դրույթը, բառացի կրկնությունն է ադրբեջանական խոսույթի, ինչպես նաեւ` ռուսական, ու թե ինչու է սա շրջանառվում հերթական անգամ, այն էլ նախկին նախագահի կողմից` դատեք ինքներդ։
Լավ կլիներ Իդլիպի ու Իգդիրի տարբերությունը սովորելուց հետո նոր միայն փորձեք աշխարհաքաղաքական վերլուծություններ անել կամ լռել վերջապես։
Գայանե Աբրահամյանը գուցե դրամաշնորհներով է կապված էսօրվա իշխանությունների հետ, գուցե միայն էմոցիոնալ է կապված։ Նիկոլ Փաշինյանը պետության ներկայացուցիչն է եղել, Նիկոլ Փաշինյանը պետությունը չի։ Հենց հիմա Արցախի ռազմական, քաղաքական ղեկավարներ Բաքվի բանտում են․ էդ իրականություն ա, իսկ Նիկոլի քաղաքական պատասխանատվության հետ կապված վախերը, պատճառաբանված են, թե պատճառաբանված չեն, իրականում Նիկոլի ու իր մտերիմների գլխում են։
Ինչի՞ եմ սենց խոսքս դասավորում, ինչի՞ փաստարկված խոսելու փոխարեն սենց եմ խոսում։ Ուղղակի լուրջ խոսքի հայտ ներկայացնելիս Գայանե Աբրահամյանը պետք է իրականությանը լրջորեն նայի, ոչ թե երևակայությամբ։ Երևակայությամբ կառուցված փաստարկներն են, որ դիմադրության կարողություն չունեն։ Մենք ավելի լավ քաղաքական առաջնորդությամբ ենք արժանի, քան էսօրվա ծեծված ու վախկոտ իշխանությունը՝ ծեծված ու վախկոտ խոսույթով։ Մեջբերեմ 2020թ․ նոյեմբերին Փաշինյանի խոսքերը․ էսպիսին էր իրականությունը․
«Վերջին երեսուն տարում մենք ապրել ենք հետևյալ տրամաբանությամբ՝ պատերազմի բացառում և ոչ մի թիզ հող թշնամում։ Չենք էլ նկատել, որ այս երկուսի մեջ հակասություն կա. մենք պետք է ընտրություն կատարենք և կենտրոնանանք այդ ընտրության վրա։ Վերջին 2.5 տարում մենք այդ ընտրությունը կատարել ենք, գուցե վատ ընտրություն ենք կատարել, գուցե չենք հասկացել, որ չենք հասցնելու այդ ընտրությունը կատարելու վրա բավարար աշխատանք իրականացնել։ Բայց ես այդ ընտրությունը կատարել եմ, և այդ ընտրության մեջ պարտվել եմ, անձամբ կրում եմ դրա ողջ պատասխանատվությունը»։
Առավոտ, գիտե՞ք՝ ոնց ա։ Երբ հավաքվում են փակ դռների հետևում, ճամպրուկներից հանում են դիմացինի խոսքերն ու մեջբերումները, Գայանե Աբրահամյանի պատկերացրած սցենարներն ու աշխարհը կորցնում են դիմադրությունը։ Կարող ա ափսոսալի է, կարող ա ափսոսալի չի․ բայց էդպես ա։