Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ էդ ընթացքում մեր բուհերի դասախոսները ստանում են 120.000 դրամ աշխատավարձ, ու տարեվերջին իրենց նվերը «շնորհակալություն՝ նվիրվածության համար» է. «ՉԻ»

Օգոստոս 03,2025 10:02

Ամերիկյան երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Երևանում համերգ է տալու: Համերգի կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից:

Ըստ կառավարության փաստաթղթերի, Ջենիֆեր Լոպեսի միայն սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը 14.4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար է:

«ՉԻ». Մինչ դու կանգնում ես գազի հաշվիչի մոտ, նայում ես վերև ու փնտրում Հիսուսին, որ տեսնես՝ արդյոք լույսը միացնելու փողը կուղարկի՞, Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է գալ Հայաստան ու… ուտել։

Իսկ էդ ընթացքում մեր բուհերի դասախոսները ստանում են 120.000 դրամ աշխատավարձ, ու տարեվերջին իրենց նվերը «շնորհակալություն՝ նվիրվածության համար» է, ոչ թե 37 հազար դոլարանոց բուֆետ։

Բայց ոչինչ։ Չլսեցի՞ր, քաղաքային բրենդավորում, տուրիզմի խթանում, մշակութային կապեր։ Էդ կարայինք Չոբանյանի քյաբաբի միջոցով էլ հաստատել, բայց չէ, Ջենիֆերն ավելի լավ բրենդ է, քան Խարբերդի գառը։

Հա՛, մի բան էլ, համերգի տոմսերը լինելու են թանկ ու շքեղ։ Դարդ չանեք, հետո կարաք Յութուբով էլ նայեք։ Բայց էդքանից հետո քեզ հանգիստ կասեն՝ «սա ներդրում է մշակույթի մեջ»։ Իսկ դու մնում ես քո տեղում, ներդրում անում էս երկրի «սենդվիչային քաղաքականության» մեջ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031