Լրահոս
Որ Արցախը մնար
Օրվա լրահոսը

Արդյոք հետաքրքրվե՞լ է՝ ինչ մշակույթ ունի մեր երկիրը, ուր ինքը գալիս է իրենը բերելու. Աննա Մայիլյան

Օգոստոս 03,2025 20:06

ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Ոնց ասեք հաշվում եմ, փորձում եմ հասկանալ, տարբեր վարկածներ եմ առաջ բերում ի շահ մեր երկիր եկած «աստղի», բայց մեկ է ՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է որևէ արտիստ գալ մեր երկիր՝ իմանալով, որ 120 000 մարդ վտարվել է իր հայրենիքից և ի վերջո հանգրվան էլ չի կարողանում գտնել Մայր Հայրենիքում, վարձով են ապրում և չեմ էլ հասկանում, թե ինչո՞ւ պետք է վարձով ապրեն, արդյոք աշխատանք գտել են թե ոչ, երեխաները ինչ վիճակում են, բացի այդ տեղացիների վիճակն էլ ծայրահեղ վատ է։

Եվ այս մասին այդ«աստղը» գիտի՞, թե ոչ, արդյոք հետաքրքրվե՞լ է, թե իր համար բացարձակ կապ չունի՝ ուր է գնում «երգելու»։ Եթե երիտասարդ մեկը լիներ, կասեի չի հասկանում, բայց կարծեմ արդեն այն տարիքում է, որ պետք է նման հարցեր տար։ Արդյոք հետաքրքրվե՞լ է՝ ինչ մշակույթ ունի մեր երկիրը, ուր ինքը գալիս է իրենը բերելու։ Արդյոք իրեն հատուկ նպատակով ծանոթացրե՞լ են այն ամենին, որ ինքը պետք է զարմանա և գոնե իր հետ գիտելիք տանի աշխարհին փոխանցելու։

Ամենասարսափելին ինձ համար տվյալ խմբի սնվելու գումարն է ՝ 37000 դոլլար։ Էդ ի՞նչ պետք է ուտեն այդ գումարի։ Եվ չի ամաչելո՞ւ դրա համար։ Իսկ մեր հայրենակիցները շարունակելու են վարձով տուն փնտրել, իրենց պապական հողից վտարված ժողովուրդը պետք է վարձով իրենց Հայրենիքում ապրեն, մինչ «աստղը» 37000 դոլլարով պետք է սնվի։ Էդ ի՞նչ պետք է ուտեն, տիեզերքից ստացած այլմոլորակայինի մի՞ս։

Ամոթ, հազար անգամ ամոթ։ Բայց միգուցե այդ«աստղը» միամտության այն աստիճանի վրա է, որ բացարձակ չի գիտակցում՝ ո՞ւր է գալիս։ Սարսափելի է, ուղղակի սարսափելի։ Ամոթ։ Երանի իրեն այս ամենը հասնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031