Ինստագրամյան «սթորի» բաժնում հայ երգչուհի Իվետա Մուկուչյանը, որը պատրաստվում էր Ջենիֆեր Լոպեսի համերգի բացմանը, ներկայացրել է Ջենիֆերի թիմի պատասխանն ու գրել իր մեկնաբանությունը.
Բանն այն է, որ Ջենիֆեր Լոպեսի թիմը չի ցանկացել, որ Իվետա Մուկուչյանը կատարի երգչուհու երևանյան համերգի բացումը՝ նամակում մեկնաբանելով, որ հայ երգչուհին «շատ մոտ է Ջեյ Լոյին. դիջեյ թող լինի, կամ այլ տարբերակ առաջարկեք»։
«Ես արդեն եզակի բացման շոու էի նախապատրաստում Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար, բայց իմ ելույթը վերջին պահին չեղարկեցին այսպիսի պատասխանով: Ես կարծում եմ՝ սա մեծ գնահատական է, իսկ ես համերգը կվայելեմ ամբողջովին հանգիստ վիճակում»,– գրել է Իվետան:



















































