Հունաստանի մայրաքաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի այդ տարիքային խմբի հավաքականը, որը մասնակից ուներ բոլոր քաշային կարգերում, նվաճել է մեկ բրանզե մեդալ:
Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին բարձրացել է 71 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը, որը 7:6 հաշվով պարտության է մատնել Ուզբեկստանը ներկայացնող Ֆարուխբեկ Ջումանազարովին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ