Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում և ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին եւ 5-ին

Օգոստոս 04,2025 11:00

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Բազմաղբյուր» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 4-ին ժամը 13:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ոսկեվազ, Ոսկեհատ և Օշական գյուղերի ջրամատակարարումը:

Իսկ օգոստոսի 4-ին ժամը 14:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 14:00-ն վերոնշյալ խնդրի հետևանքով հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Արմավիրի մարզի՝ Արտիմետ, Այգեկ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Բաղրամյան, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ գյուղերում և Էջմիածին քաղաքում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031