Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն Ալթայում հասկացավ, որ միջանցքը չի ստացվելու, դրա համար դադարեցրեց եկեղեցու դեմ հարձակումները»․ Աղասի Ենոքյան

Օգոստոս 04,2025 16:45

«Միջանցքի հարցը ՀՀ-ի համար կարևորագույն հարց է։ Այն աշխարհի քարտեզի վրա ՀՀ-ի տեղի, Հայաստանի պիտանելիության հարց է։ Առանց այդ միջանցքի՝ ՀՀ-ն կորցնում է իր ռազմավարական նշանակությունն աշխարհի համար»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Ըստ նրա՝ «Նիկոլ Փաշինյանը միջանցքը հանձնելու հարցում  մեծ ջանքեր է թափում»․ «Դրա դիմաց կարծում է՝ կստանա իշխանության կամ առնվազն անվտանգության երաշխիքներ։ Սրանով էր պայմանավորված կուլիսային բանակցությունները Թուրքիայի հետ, կարծես նաև ԱՄՆ-ի հետ, որ ինչ- որ մի խումբ պետք է գա, որի անունը դրել են ամերիկյան խումբ, որին պետք է արտապատվիրակվի այդ միջանցքի կառավարումը՝ իրականում հանձնումը։ Մեծ կասկածներ կային, որ կլինի ամերիկյան։ Գուցե կլինի ամերիկյան մենեջեր, կառավարիչ, և մնացածը կլինեն թուրք-ադրբեջանական բաղադրիչներ։ Բայց կարծես թե այդ խնդիրը չլուծվեց․ չի ստացվում Նիկոլ Փաշինյանի ուզածով։ Նիկոլ Փաշինյանը գնաց Ալթայ, որտեղ հասկացավ, որ միջանցք էլ չի ստացվելու ու հետ եկավ Հայաստանի։ Միջանցքի  համար նա սկսել էր հարձակում եկեղեցու վրա։ Ալթայից վերադառնալուց հետո դադարեցրեց եկեղեցու դեմ հարձակումները․ հայտարարեց, որ սա առկախվում է մինչև մեկ այլ պահ, երբ հնարավոր կլինի միջանցքը հանձնել թուրքերին։ Փաստորեն եկեղեցու հետ կապված այս ամբողջ աղմուկը  քաղաքական առումով անիմաստ աղմուկ էր։ Ընտրություններից առաջ դա Նիկոլ Փաշինյանի վարկանիշին մեծապես խփող աղմուկ էր։ Այս առումով փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում ներսում․ այնպիսի քաոս էր փորձում ստեղծել, որ ոչ ոք ձայն չանի ՀՀ-ի ամենակարևոր կտորը թուրքերին  հանձնելուց»։

Ըստ Աղասի Ենոքյանի՝ այս ամենի մեջ «Նիկոլ Փաշինյանը մտցրեց նաև «Տաշիր» խմբի հետ կապված պատմությունը»․ «Այսքան շատ աղմուկ միաժամանակ ստեղծել՝ կարծես քաղաքականապես էլ նպատակահարմար չէր։ Ամեն ինչը կարող էր հերթով ծավալել, հասարակության ուշադրությունը շեղել, բայց նա միանգամից արեց, և ենթադրյալ արշավանքը դեպի Վեհարան համընկնելու էր թուրքական զորքերի՝ Մեղրի մուտքի հետ։ Քանի որ դա հետաձգվեց, Վեհարան արշավանքն էլ հետձգվեց։ Սրբազանների դեմ գործերն էլ ինքը փորձում է ինչ-որ ձևով փակել․ մեկ-երկու անձանց կարող է անազատության մեջ պահել, բայց մնացածներին բաց կթղնի։ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից գողանալը դեռ կմնա ուժի մեջ, որովհետև այս տղաները փող շատ են սիրում․ այնտեղ անտեր փող են տեսել, կվերցնեն։ Այստեղ 7000 ՀՀ քաղաքացիներ են, իրենց ընտանիքներով կդառնան 15-20 հազար։ ՀԷՑ ղեկավարությունն իրենց ձեռքը վերցնելով՝ նրանք այս մարդկանց հետ կպահեն բողոքի ակցիաներից և նաև կփորձեն ուղղորդել ընտրությունների ժամանակ։ Այնքան լավ էր մշակված Նիկոլի կողմից այս ամենը, որ նա եկավ ու հանգիստ սրտով գնաց արձակուրդ, չնայած մեր երկրի համար կարևոր միջոցառում էր՝ Ջենիֆեր Լոպեսի այցը, միևնույն է, իրեն գլխավոր դեր չվերապահեց»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031